Սյունիքի մարզի Խոտ գյուղում 60 մ երկարությամբ և 40 մ լայնությամբ սողանք է առաջացել. Որոտան տանող ճանապարհը երկկողմանի փակ է
SOCIETYՀուլիսի 24-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով փակվել է գյուղի այգիներ և Որոտան տանող ավտոճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղում տեղի է ունեցել սողանք՝ մոտ 60 մ երկարությամբ և մոտ 40 մ լայնությամբ, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ (առկա է այլընտրանքային ավտոճանապարհ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետի խորհրդականին, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և տրանսպորտի բաժնի պետին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



