Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Լավ փա­թե­թի մեջ ռումբ են դրել». ստո­րագ­րա­հա­վաք՝ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա­յի վա­վե­րաց­ման դեմ

SOCIETY

Չնայած որ իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում է, որ Ստամբուլ յան կոնվենցիան կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ, փորձագիտական տարբեր շրջանակներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ բարձրաձայնում են՝ կոնվենցիան ունի մի շարք թաքնված դրույթներ, որոնք հակասում են Հայաստանի մայր օրենքին և մեր պետության արժեքային համակարգին:

Այսօր արդեն 7-րդ օրն է, ինչ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք է իրականացնում Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը:

Ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ դեռևս օրեր առաջ՝ նախքան ստորագրահավաքը սկսելը, իրենք բաց նամակ են ուղղել ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին և Սահմանադրական դատարանին՝ կոչ անելով անմիջապես դադարեցնել կոնվենցիայի վավերացման գործընթացը՝ ընդգծելով, որ կոնվենցիայի մեջ կան կետեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:

Բացի դա, նրանք սկսել են համաքաղաքացիական ստորագրահավաք՝ ուղղված ՍԴ –ին՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունն անվավեր ճանաչելու պահանջով: Նախաձեռնության հիմնադիրը տեղեկացնում է՝ իրենց սպասածից էլ մեծ է քաղաքացիների հետաքրքրությունը ստորագրահավաքի նկատմամբ:

«Չնայած որ մենք ի սկզբանե անժամկետ ստորագրահավաք ենք հայտարարել, սակայն, մեր կարծիքով, դրանք ավելի շուտ կհավաքվեն, քան նախատեսել էինք:

Ասեմ նաև, որ չենք սահմանափակվելու միայն Երևանով: Մարզերի բնակիչները դժգոհում  են, որ մենք անտեսում ենք իրենց ձայնը: Հրավերներ կան Հայաստանի բոլոր մարզերի գյուղերից ու քաղաքներից: Փորձելու ենք հնարավորինս այցելել նաև մարզեր, որպեսզի հնարավորություն տանք այնտեղ բնակվողներին ևս լսելի դարձնել իրենց ձայնը և կարծիքը», - ասում է Չախալյանը:

Ի դեպ, նա նաև խորհրդանշական է համարում այն, որ ստորագրահավաքը սկսել են Ազգային ժողովի մոտից:

«Չնայած տեղը սակավամարդ է, բայց խորհրդանշական է: Մի «կետ» ունենք նաև Հյուսիսային պողոտայում, նախատեսում ենք ընդլայնվել:

Ասեմ նաև, որ ստորագրահավաքի առաջին 4 օրը տեղեկատվական շրջափակման մեջ էինք, բայց թե՛ համացանցի, թե՛ մեր քաղաքացիների միջոցով ստորագրահավաքի մասին տեղեկատվությունը լայն տարածում գտավ», նշում է հասարակական գործիչը: 

Հետաքրքրվում եմ՝ ստորագրահավաքին միացած մեր քաղաքացիները խորապես իրազեկվա՞ծ են կոնվենցիայի՝ «վտանգավոր» համարվող դրույթներից: «Քաղաքացիների որոշ մասն անտեղյակ է կոնվենցիայի դրույթներից, մի փոքր մաս կա, որն ասում է՝ տեղյակ ենք և կողմ ենք դրա վավերացմանը: Նրանք հիմնականում այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են, որոնք արտերկրից աշխատավարձ են ստանում և աշխատում, իրենք փորձում են ատամներով պահել այս կոնվենցիան և ասում են՝ ի՞նչ եք տեսնում կանանց բռնության դեմ կոնվենցիայի մեջ:

Մենք բացատրում ենք, որ միայն անունից պետք չէ ենթադրություններ անել դրա բովանդակության մասին: Լավ փաթեթի մեջ ռումբ են դրել», հավելում է մեր զրուցակիցը:

Չնայած որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում կոնվենցիայի շուրջ քննարկումներն ակտիվացել են, Չախալ յանը կարծում է, որ տեղեկացված քաղաքացիների թիվը բավարար չէ, ուստի իրենք փորձում են նաև ավելի լայն զանգվածներին իրազեկել կոնվենցիայի դրույթների տակ թաքնված իրական վտանգների մասին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League