Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Անտառը հատող գյուղացուն պետք է իրական այլընտրանք առաջարկել, որպեսզի նա հասկանա՝ պետությունը հոգում է իր մասին

INTERVIEW

Հայաստանի բնապահպանական խնդիրները պարբերաբար հիշեցնում են իրենց մասին՝ անտառահատում, ձկնագողություն, գործող և չշահագործվող հանքեր, ՀԷԿ-երի գործունեություն և գետերի էկոլոգիական հավասարակշռության խախտում, և այսպես շարունակ: Նման ահազանգեր կարելի է ստանալ ամեն օր՝ երկրի տարբեր կողմերից: Արդարացի է մարդկանց պահանջներին լուծում տալ, գոնե սկսել խնդիրները վերլուծելու գործընթաց: Վերջին օրերին Իջևանում ականատես եղանք մարդկանց՝ գումար վաստակելու և պետության՝ օրենքը չխախտելու պահանջների բախմանը:

Որևէ կերպ չարդարացնելով անօրինականության ցանկացած դրսևորում՝ հարց է առաջանում՝ իսկ պետության համար ի՞նչ նշանակություն ունեն քաղաքացիների սոցիալական խնդիրները:

Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը նշում է՝ Իջևանը և Սևանն այսօր «ծխացող կրակներ են», բայց ամբողջ Հայաստանում կան խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են: «Մի կողմից կա սոցիալական խնդիր, մյուս կողմից գործ ունենք բիզնեսի հետ, որը տարիներ ի վեր կայունացած, ոսկրացած համակարգ է:

Սոցիալական մասով կա «անարդարություն», որովհետև որոշ խմբեր ավելի շատ են օգտվում այդ բիզնեսից, քան մյուսները, և սովորաբար դժգոհություն արտահայտելու ընթացքում տեսնում ենք այսբերգի՝ միայն ջրից վերև գտնվող հատվածը: Այն համակարգը, որը կա, գործում է, տեսանելի չէ շատերի համար, բայց ախտորոշված է», - ասում է Ղազարյանը:

Նա նշում է՝ ժամանակին մի շարք ծրագրերի օգնությամբ ախտորոշվել են իրավական, ինստիտուցիոնալ և տեխնիկական այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն նախ պետական կառավարման համակարգն առողջացնելով, բայց դա չի ստացվել: «Առաջին հերթին պետք է առողջացնել կառավարման համակարգը:

Կան միջազգային ուղեցույցներ, մեր նման երկրներում փորձարկված և արդյունքի հասցնող մեխանիզմներ: Դրանցում նշված է, որ պետք է առաջին հերթին հուսալի տեղեկատվություն ունենալ անտառի և դրանում դինամիկ փոփոխությունների վերաբերյալ, թե որտեղ որքան ծառ են կտրում, ինչ խմբեր են դա իրականացնում և որտեղ իրացնում և այլն: Երկրորդ՝ պետք է այդ ոլորտում աշխատելու կոնկրետ մասնագիտական կարողություններ ունենանք, որը Հայաստանում չկա:

Երրորդ՝ չկա թափանցիկություն ինչպես պետական տարբեր կառույցների միջև, այնպես էլ պետության և հասարակության միջև:

Օրինակ՝ պետությունն ինչ-որ հարցի շուրջ մի բան է ասում, իսկ հասարակության ակտիվ միավորները, մասնավորապես՝ բնապահպանական կազմակերպությունները, անհատ փորձագետները վեր են հանում տեղեկատվություն, որն, ըստ էության, պետությունը երբևիցե չի հրապարակել: Չորրորդն իրավակիրարկման խնդիրն է:

Օրինակ՝ «Սևանի մասին» օրենքում՝ Սևանի մասով, անտառների մասով՝ համապատասխան օրենսդրության մեջ և դրան հարող իրավական ակտերում մի բան է գրված, բայց արվում է մեկ ուրիշ բան: Բացի սա, չկա ինստիտուցիոնալ հիշողություն: Ամեն հաջորդ պաշտոնյային «չի հետաքրքրել»՝ նախկինում ի՞նչ խնդիրներ են եղել, ցանկություն չի եղել դասեր քաղել և բացառել նախկինների սխալները: 

Բոլոր էկոհամակարգերին վերաբերող ամեն կարևոր խնդիրն այն է եղել, որ տնտեսական սուբյեկտիվ շահը միշտ դոմինանտ է եղել և ստվերել սոցիալական և հատկապես էկոլոգիական շահը», - նշում է մեր զրուցակիցը:

Ղազարյանն ընդգծում է՝ տարիներ շարունակ անտառը դիտվել է որպես փայտի պահեստ՝ որոշ խմբերի համար այդտեղից եկամուտ կորզելու նպատակով, մյուս կողմից՝ անտառամերձ համայնքների և հարևան մարզերի բնակչությանը որոշակի փայտանյութով ապահովելու: Նրա խոսքով՝ այն երկրներում, որտեղ չքավորության մակարդակը բարձր է, տվյալ շերտը վճարունակ չէ, այլ էներգակիրները՝ գազը, էլեկտրաէներգիան թանկ են, և նրանք փորձում են օգտվել ավելի էժան և որոշ դեպքերում «անվճար» ռեսուրսից, որը տվյալ դեպքում կոչվում է անտառ:

«Պետք է առաջարկել համակարգային լուծումներ: Մի կողմից՝ առողջացնենք կառավարման համակարգը, մյուս կողմից՝ անտառը «սպառողներին» պետք է առաջարկներ անենք:

Մի կողմից՝ քրեական, վարչական օրենսգրքերում խստացումներ առաջարկենք, մյուս կողմից՝ գայթակղիչ առաջարկներ մարդկանց, որ նրանք հասկանան՝ իրենց հացի խնդիրը պետությունը լուծում է: Ժողովրդին կարող ենք առաջարկել վառարաններ, որոնք մի քանի անգամ ավելի քիչ ծախսատարություն ունեն: Այսինքն՝ այդ քայլով նույնպես մի քանի անգամ կնվազեցնենք պահանջվող փայտանյութի քանակը, առաջարկենք կիրառել արևային համակարգեր, և տները տաքացնելու այլ տարբերակներ: Ճանապարհներ կան, դժվար է լինելու, բայց ոչ անհնար», - ասում է Ղազարյանը:

Պետք են կոնֆլիկտների մեղմացման գծով փորձագետներ, որոնք կոնֆլիկտները ճիշտ ուղղությամբ կտանեն: «Սոցիալական, էկոլոգիական, տնտեսական կայուն կառավարման հիմնաքարերը լրիվ խաթարված են: Նույնն այժմ կատարվում է ՀԷԿ-երի գործունեության մասով: 

Օրինակ՝ մարդիկ ահազանգում են, որ գետերի ջրով չեն կարողանում ոռոգում իրականացնել, ձկնային պաշարները ոչնչանում են և այլն, ՀԷԿ-ի սեփականատերն ասում է ՝ վարկային միջոցներ եմ վերցրել, ՀԷԿ-ը պետք է աշխատացնեմ, վարկերը փակեմ, բացի դա, աշխատատեղեր եմ ստեղծել:

Նույնը նաև հանքերի պարագայում է: Այսինքն՝ տարիներ շարունակ եղած հակադրման պրոցեսը պետք է համադրման տանել, ներդաշնակ համակեցություն ստեղծել, ինչն առանց պրոֆեսիոնալ փորձագետների դժվար, եթե չասեմ՝ անհնար է լինելու»,- կարծում է Ղազարյանը:

Նա ընդգծում է, որ բիզնեսի անունը՝ փայտանյութի մասով, պետք է մոռանալ: «Պետք է խոսել հատապտուղների, ուտելի բուսատեսակների և խոտաբույսերի հավաքման և վաճառքի մասին: Օրինակ՝ խորհրդային տարիներին անտառից բավական լուրջ հավաք էր կատարվում, և մի քանի միլիոն ռուբլի եկամուտ էր ստացվում: Մեր հարուստ անտառներն օգտագործելու այլընտրանքային տարբերակներ պետք է գտնենք՝ էկոտուրիզմ, հատապտուղների հավաքում և այլն, բայց ոչ փայտանյութի դուրսբերում:

Ճիշտ է, միանգամից չենք կարող դադարեցնել անտառահատումները, բայց երևացող միտումները պետք է ունենանք», - ասում է փորձագետը:

Ղազարյանը նշում է՝ սեփական ապագան ոչնչացնող մարդուն պետք է հիշեցնել, որ դու քո երեխայի ապագան ես ոչնչացնում, և իրեն այլընտրանք առաջարկել, ընդ որում՝ ոչ ձևական: «Չասեն՝ առաջարկեցինք, իրենք չուզեցին: Իհարկե, կլինեն նաև խմբեր, որոնք կմանիպուլացնեն մարդկանց, կփորձեն առաջ մղել բացասական պրոցեսները: Բայց առաջին հերթին պետք է գնալ մարդկանց իրազեկելու ճանապարհով: Եթե մարդը հասկանում է, որ օրվա հացը, ինչի համար ինքը կռիվ է տալիս, ապագայում ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու իր երեխայի համար, ինքը փոխվելու է: Իրեն ուղղակի բերել են այդ դաշտ, սովորեցրել են, որ ապրելու, գումար աշխատելու միակ տարբերակը դա է, իսկ դա փոխելու համար ոչ միայն լուրջ ջանքեր են պետք, այլ նաև պրոֆեսիոնալների աշխատանք», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future