Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ իշխանությունը շատ արագ կտրվեց հասարակությունից, կամ՝ բռնապետության վտանգները

POLITICS

Հասարակություն-իշխանություն կապը, նախկինից տարբերվող վարքագիծն ու նոր դրսևորումները վերլուծելու ճանապարհը քաղաքագետ Գագիկ Համբարյանին ավելի վաղ ժամանակահատված տարավ, երբ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ, այլ ընդդիմադիր գործիչ էր: «Երբ պարոն Փաշինյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, մշտապես քննադատության էր ենթարկում իշխանություններին հասարակությունից կտրված լինելու համար:

Քննադատում էր հատկապես Սերժ Սարգսյանին: Ասում էր, որ նախկին իշխանությունները բացարձակ չեն տիրապետում իրավիճակին, չգիտեն, թե հասարակության տրամադրություններն ինչպիսին են: Քննադատում էր, որ շրջում էին բազմաթիվ թիկնապահներով ու ժողովրդի հանդեպ իրենց կոպիտ պահում: Ժողովուրդն իր հերթին ուրախությամբ էր ընդունում Ն. Փաշինյանի այդ ելույթները: Այսպես կոչված՝ թավշյա հեղափոխության ժամանակ հասարակության մի ստվար զանգված կանգնեց Ն. Փաշինյանի կողքին հենց նրա համար, որ նաև վերոնշյալ խնդիրները չլինեն, որ դրանք արագ լուծում ստանան»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ նախորդ իշխանություններն ապրում էին իրենց ստեղծած աշխարհում:

«Չէին պատկերացնում, թե հասարակության մեջ ի՞նչ տրամադրություններ կան իրենց նկատմամբ, թե հասարակությունն ինչպե՞ս է գնահատում իրենց կողմից իրականացվող կառավարումը: 

Այդուհանդերձ, եթե նախկին իշխանություններին հասարակությունից կտրվելու համար բավականին երկար ժամանակ «պահանջվեց», ապա ներկայիս իշխանություններին դրա համար շատ ավելի քիչ ժամանակ էր պետք: Այն, ինչը տեղի ունեցավ ՀՀԿ-ի հետ տարիների ընթացքում, այս իշխանության պարագայում շատ ավելի արագ տեղի ունեցավ: Այդ համատեքստում կարող ենք արձանագրել հենց այն փաստը, որ պարոն Փաշինյանը շատ արագ մոռացավ իր խոստումները, և շատ արագ սկսեց կրկնօրինակել Սերժ Սարգսյանի վարքագիծը, ինչը գոնե Գյումրիում տեսանելի էր: Մարդիկ կհիշեն, երբ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում մի կնոջ ասել էր, որ «եկել ու իրենց տոնը փչացնում է»:

Սերժ Սարգսյանն այդ խոսքի համար խիստ քննադատության ենթարկվեց: 

Պարոն Փաշինյանը գրեթե նույն բանն արեց Գյումրիում. արձագանքելով մի կնոջ հարցի՝ ասաց, որ դրա համար չեն հավաքվել: Խնդիրն այն է, որ իշխանությունը շատ արագ կտրվեց հասարակությունից: Այս քայլերով Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն «թագավորացնում» է Սերժ Սրագսյանի վարքագիծը: Այդ վարքագծի տրամաբանությամբ՝ հասարակության հետ այլ կերպ վարվել հնարավոր չէ: Մեծ հաշվով՝ վարքագիծը նույն է: Այսինքն, իրենք նյարդայնանում են հասարակության մի ստվար հատվածի վարքագծից՝ հասկանալով, որ, այո, շատ դեպքերում, հաշվի առնելով մարդկանց ծայրահեղ, սարսափելի վատ սոցիալական վիճակը, նրանք կարող են նաև թեմայից շեղվող հարց տալ:

Այդուհանդերձ, առավել ևս երկրի ղեկավարը պետք է հասկանա մարդկանց վիճակը և մարդկանց դժգոհությունները մինչև վերջ լսելու համար ունենա զսպվածություն»,-նկատում է մեր զրուցակիցը:

Շարունակելով՝ Գագիկ Համբարյանը շեշտեց ավելի խորը պատճառների մասին, որոնց հետևանքն այսօր առկա դրսևորումներն են: «Փոխակերպումը անճարության հետևանք էր. Նիկոլ Փաշինյանը չի կարող լուծում տալ այն բոլոր խնդիրներին, որոնք ծառացած են հասարակության առաջ: Խոսքը հատկապես այն խնդիրների մասին է, որոնց վերաբերյալ ինքը խոստումներ է տվել:

«Թավշյա հեղափոխությունից» ավելի քան մեկ տարի է անցել, բայց հասարակության սոցիալական վիճակը գրեթե չի փոխվել: Օրինակ՝ Գյումրիում Փաշինյանը ընդամենը հայտարարեց, որ միկրոտնտեսվարող սուբյեկտների համար հատուկ օրենք են ընդունելու: Սրա մասին խոսվում է հեղափոխությունից ավելի քան 1 տարի անց, այն էլ միայն հայտարարության տեսքով: Կարելի էր, չէ՞, ընթացքում ավելի արագ գործել և հասարակությանը հույս տալ: Այնուամենայնիվ, այսօր հասարակության մոտ հույսն արդեն կամաց-կամաց մարում է: Ճիշտ է, այն դեռ կա, կա նաև ևս մի փոքր ժամանակ տալու ցանկություն, բայց, միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը գրեթե ոչինչ չի հաջողվել իրականացնել սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ»,-ասաց նա՝ աշխատավարձերի բարձրացումն ու նախատեսվող մյուս նախաձեռնությունները որակելով «կիսաբլեֆային»:

Հասարակությունից և իրականությունից կտրվելու ճանապարհը, ըստ Գագիկ Համբարյանի, վտանգավոր է. «Նախ՝ Հայաստանում ստեղծվել է յուրօրինակ իրավիճակ, երբ յուրաքանչյուր ոք անում է այն, ինչ ինքն է ցանկանում: Այսինքն, տեղերում անիշխանություն է: Այս երևույթի հետևանքներից մեկը կարող է լինել հետևյալը. նկատելով, որ կորցնում են իրավիճակը վերահսկելու հնարավորությունները, իշխանությունները կփորձեն ուժային մեթոդների դիմել, որը տանում է բռնապետության: Սա շատ մեծ վտանգ է պարունակում: Այդ վտանգից խուսափելու համար կառավարման համակարգը, որը կառուցվում է ներքևից վերև, պետք է ամուր գործի: Բացի այդ, պետք է լինի ոչ թե ամենաթողություն, այլ իրական ժողովրդավարություն, իսկ Հայաստանում այսօր ամենաթողություն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day