Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Բաքուն դեմ չէ Ադրբեջանի հետ Ռուսաստանի էներգահամակարգերի միավորմանը

INTERNATIONAL NEWS

Ռուսաստանի եւ Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի էներգահամակարգերի միավորման նախագիծ իրականացնելու վերաբերյալ Մոսկվայի ցանկության մասին:

Այս մասին,  հայտնում է «Ռոսբալտ»-ը:

«Նպատակահարմար ենք գտնում վերսկսել էներգահամակարգերի միավորման գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը էներգահամակարգերը միացնելու գծով տեխնիկա-տնտեսական հետազոտություններ անցկացնելու համար», -ասել է նա:

Երեք երկրների էներգահամակարգերը միավորելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2004 թվականին եւ ստեղծվել էր համապատասխան հանձնաժողով, սակայն, գործն առաջ չէր գնացել:

Իրանի վրայից միջազգային պատժամիջոցները հանելու հետ նախագիծը դարձյալ այժմեականացվում է:

Ադրբեջանն արդեն հայտարարել է դրանում իր հետաքրքրվածության եւ դրա, այդ թվում` տեխնիկական իրականացմանը պատրաստվածության մասին: Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նաթիգ Աբբասովն այդ առնչությամբ ասել է. «Ադրբեջանում կա ինչպես էլեկտրաէներգիան ընդունելու, այնպես էլ փոխանցելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքը»:

«Ռոսբալտ»-ը գրում է, որ Ադրբեջանն, ինչպես նաեւ նախագծի գծով նրա գործընկերները կարող են ոչ միայն փոխանակվել էլեկտրաէներգիայով (քննարկվում է նաեւ գազային հանգույց), այլ նաեւ կատարել տարանցիկ միջանցքի գործառույթներ: Դա իր հերթին նվազեցնում է երեք ածխաջրածնային պետությունների կախվածությունը նավթագազային ճյուղից, որոնք այժմ լավ ժամանակներ չեն ապրում գների անկման պատճառով:

Գործակալությունը հիշեցնում է Ալեքսանդր Նովակի խոսքն այն մասին, որ ռուսաստանյան ընկերությունները մասնակցություն են ունենալու Իրանում էներգահզորությունների շինարարության մեջ. խոսքը գնում է լրացուցիչ 5 հազար մեգավատ էլեկտրաէներգիա արտադրելու մասին:

Մի խոսքով, Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը այժմ ձգտում են ապահովել տարածաշրջանի էներգետիկական անվտանգությունը, եւ այդ գործում միայնակ գործել հնարավոր չէ: Բայց էներգետիկական նախագծերը հաճախ իրենց հետեւից տանում են նաեւ ոչ միայն նեղ տնտեսական, ինչպես նաեւ դրանց սահմանակից քաղաքական նախագծեր, որոնք ավելի արդիական են դարձել կապված Մերձավոր Արեւելքում իրադարձությունների հետ: Այդ համատեքստում պատահական չի երեւում Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիայում Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությունը եւ Ադրբեջանի կողմից իր օդային տարածության տրաÕ �ադրումը ռուսաստանյան ռազմական տեխնիկան սիրիական տարածք փոխադրելու համար, նշում է ռուսաստանյան գործակալությունը:

«Եւ դրանով որոշակի օրինաչափություն կա, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը գործնականում միասնական սոցիալական տարածք են: Բավական է ասել, որ ադրբեջանական սփյուռքը գերթե ամենամեծն է Ռուսաստանում, եւ ադրբեջանական բիզնեսը շատ բարձր դիրք է զբաղեցնում ՌԴ-ում, ինչպես եւ ռուսաստանյանն Ադրբեջանում: Այսինքն` Ադրբեջանն այժմ ավելի շատ քաղաքական-տնտեսական ըմբռնում է գտնում Ռուսաստանում եւ Իրանում, քան Արեւմուտքում, որը բավականին օտար է նրա մենթալիտետին եւ «դեմոկարատական» ճնշմանը: Այդ պատճառով, ռուս-ադրբեջանական համատեղ նախագծերից հետո մենÖ „ կարող ենք վկա դառնալ եվրասիական քաղաքական-տնտեսական տարածություն Ադրբեջանի փաստացի եւ համապարփակ ինտեգրմանը», -ամփոփել է «Ռոսբալտ»-ը:

 

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards