Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ
BLOGՔաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Տավուշի մարզում իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին։
«Սիրելի ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից ոչ մեկ որևէ կերպ կամ չափով չի տուժել։ Որքան էլ զարմանալի լինի, ոչ մի խազ չկա որևէ մեկի վրա, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն և ճակատագրին։ Բոլորիդ շնորհակալ եմ ուշադրության, անհանգստության ու մաղթանքների համար։ Մենք ողջ և անվնաս մեր հարազատների հետ շարունակում ենք նշել Վարդավառը։ Լավ եղեք բոլորդ, անշառ և անփորձանք»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



