Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ (տեսանյութ)
BLOGՏավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ։ Նա, մասնավորապես, ասաց.
«Այսօր ամենաբովանդակալից օրերից մեկն է մեր Տավուշ աշխարհում, որովհետեւ ավանդաբար այսօր բոլոր տավուշցիները, այդ թվում՝ նրանք, որ դրսում են ապրում, վերադառնում են հայրենի բնակավայր իրենց հարազատների հետ նշելու Վարդավառը։ Ես 3 խնդրանք ունեմ՝
• որ լավ վայելեք իրար եւ լավ քեֆ անեք,
• որ ուշադիր լինեք հրդեհների նկատմամբ, քանի որ մեր անտառները կարող են վտանգվել դրանից,
• խնդրում եմ ամենավերջում, որ կավարտեք ձեր խնջույքը, ուշադիր եղեք, որ նույնիսկ մեկ աղբ չմնա ձեզանից հետո անտառում։
Ես, մեր ամբողջ ժողովուրդը եւ բնությունը շնորհակալ կլինի ձեզ դրա համար»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



