Լոռու մարզում 62-ամյա վարորդը ՎԱԶ-21099-ով հայտնվել է դաշտում
SOCIETYԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 12:30-ի սահմաններում, Լոռու մարզում Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 62-ամյա Վ. Մ.-ն իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի 34 RM 779 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Վ.Մ.-ն, ուղևորներ, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Թ.Մ.-ն և 16-ամյա Հ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



