ԱՄՆ-ում արաբախոս երկու ուղեւորի թույլ չեն տվել ինքնաթիռ նստել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում երկու ուղեւորի թույլ չեն տվել նստել Չիկագոյից Ֆիլադելֆիա թռչող ինքնաթիռ այն բանի համար, որ նրանք արաբերեն են խոսել, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Պիցերիայի սեփականատեր Մահեր Խալիլը պատմել է, որ ինքը ընկերոջ հետ պատրաստվում էր նստել Southwest Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռ, երբ օդանավակայանի աշխատակիցը նրանց հայտնել է, որ չեն կարող ներս մտնել, որովհետեւ մյուս ուղեւորները վախենում են նրանց հետ նույն ինքնաթիռով թռչել:
Խալիլը նշել է, որ մինչ այդ միջադեպը ինքը երբեք չէր բախվել խտրականության նման դրսեւորման:
Տեղեկացվում է, որ ավիաընկերությունը երկու ուղեւորի համար այլ չվերթի տոմս է ամրագրել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



