Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդես
CULTUREՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հուլիսի 19-ին, այցելել է գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդես, որը կրում է «Ջաջուռյան կտավներ» խորագիրը:
Արմեն Սարգսյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին: Հանրապետության նախագահը գեղանկարչի հետ խոսել է նաեւ նրա հոր՝ սիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության եւ հայկական գեղանկարչության պատմության մեջ նրա թողած անջնջելի հետքի մասին:
Նարեկ Ավեստիսյանը պատմել է, որ ցուցահանդեսի կազմակերպման եւ ցուցադրված կտավների ստեղծման գործում մեծ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի ազդեցությունը, ով նախորդ տարի իր հոր՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն այցելեց Մինասի տուն եւ իր արվեստանոց: «Այդ ժամանակ ես այս շարքից ընդամենը 4 կտավ էի նկարել: Նախագահը ոգեւորեց ինձ: Այցը պարտավորեցնող էր, ուստի այս մեկ տարվա ընթացքում ավելի վստահ աշխատեցի»,- պատմել է նա:
Նախագահ Սարգսյանը եւ Նարեկ Ավետիսյանը խոսել են գեղանկարչի առաջիկա ծրագրերի եւ անելիքների մասին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



