Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ առգրավվել է համակարգիչը և կնքվել է սենյակը
BLOGPolitica.am-ը տեղեկացնում է, որ իրենց ունեցած տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։
Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։
Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



