Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում

ANALYSIS

Նոր իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանում չպետք է լինեն մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր: Հասկանալու համար՝ իշխանափոխությունից հետո փաստացի ինչ է փոխվել Հայաստանում մենաշնորհային համարվող չորս ապրանքատեսակների (բանան, կարագ, շաքարավազ, բենզին) շուկաներում, և ինչպիսի գործունեություն են ծավալում տնտեսական մրցակցություն ապահովող մարմինները նոր իրողությունների պայմաններում, մինչև 2018 թ. մայիս ամիսն ու դրանից հետո ընկած ժամանակահատվածի համեմատական վերլուծություն կատարելու համար առաջադրեցինք հարցերի որոշակի շրջանակ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

Բացի բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելուց՝ ՏՄՊՊՀ խնդիրներն են՝ հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը և նախազգուշացումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը: ՏՄՊՊՀ-ից ստացված պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2016-19 թթ. ընթացքում բանանի, շաքարավազի, ալյուրի, կարագի, բենզինի շուկաներում որևէ ընկերություն Հանձնաժողովի կողմից չի ճանաչվել որպես գերիշխող դիրք ունեցող:

Առանձին ընկերությունների վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ փոխանցվել է, որ ապրանքային շուկաներում դրանք գերիշխող են եղել մինչև 2016 թվականը: Այսպես՝ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն հանձնաժողովի 2006 թվականի հուլիսի 12-ի թիվ 68-Ա որոշմամբ՝ «ադամաթուզ (բանան)», «ԱլեքսԳրիգ» ՍՊԸ-ն հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 347-Ա որոշմամբ՝ «շաքարավազ» և հանձնաժողովի 2010 թվականի մարտի 19-ի թիվ 23-Ա որոշմամբ՝ «կարագ», «Մանանա Գրեյն» և «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ները հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 14-ի թիվ 87-Ա որոշմամբ՝ «ցորենի ալյուր», «Ֆլեշ» և «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ները հանձնաժողովի 2015 թվականի մարտի 27-ի թիվ 47-Ա որոշմամբ՝ «բենզին» ապրանքային շուկաներում ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող: Բայց հաջորդիվ հանձնաժողովի պատասխանում նշված է, որ 2016, 2017, 2018 թթ. «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին է պատկանել բանանի ընդհանուր ներմուծման ծավալների համապատասխանաբար՝ 57, 57 և 30 տոկոսը, 2016, 2017, 2018 թթ. «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ») ՍՊԸ-ին է պատկանել պատրաստի շաքարավազի ներմուծման ծավալների համապատասխանաբար՝ 95, 97 և 78 տոկոսը, 2016, 2017, 2018 թթ. «Ֆլեշ» ՍՊԸին է պատկանել բենզինի ներմուծման ծավալների համապատասխանաբար՝ 36, 43 և 29 տոկոսը: 

Այսինքն՝ մի կողմից հերքելով 2016 թվականից ի վեր հայցվող շուկաներում գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների առկայությունը՝ ՏՄՊՊՀ-ն հենց իր տրամադրած փաստերով և մատնանշած իրավակարգավորումներով (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով, Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում՝ շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետով) հաստատել է նշված ընկերությունների շարունակական գերիշխող դիրքը ապրանքային շուկաներում:

Իրացման ծավալներով շուկայի առնվազն մեկ երրորդը գրավելու հիմքով միայն «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն 2016, 2017 թթ. գերիշխող դիրք է զբաղեցրել բանանի, «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ») ՍՊԸ-ն՝ 2016, 2017, 2018 թթ. շաքարավազի, «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 2016, 2017 թթ. բենզինի շուկաներում: Իսկ ապրանքի 95, 97 տոկոս ներմուծումն արդեն բացարձակ իշխանության և մենաշնորհը փաստող տվյալ է, որն էլ շաքարավազի շուկայում վերապահված է եղել «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ») ՍՊԸ-ին 2016-2017 թթ.: 

Փաստացի գերիշխող դիրքը բացառելուց բացի՝ ՏՄՊՊՀ-ն հավաստիացրել է, թե վերջին տարիների ընթացքում նշված ապրանքային շուկաներում առավել խոշոր ընկերությունների կողմից օրենքի խախտման փաստեր չեն հայտնաբերվել, և իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով՝ մրցակցության օրենսդրության խախտման փաստեր չեն հայտնաբերվել: Այն դեպքում, երբ քաղաքացիներից, ԶԼՄ-ներից, ՀԿ-ներից բազմաթիվ են ահազանգերը մենաշնորհային շուկաներում տիրող բարքերի մասին: Բենզինի շուկայում ՏՄՊՊՀ-ն «Ֆլեշի» կողմից ներմուծման ծավալ է նշել 29%, բայց ամբողջ հանրապետությունում բենզինի գնի միաժամանակյա բարձրացման և իջեցման երևույթը կարող է թերևս միայն օլիգոպոլիայի մասին վկայել:

Հարցադրմանը՝ գերիշխող դիրք գրավող կազմակերպություններն ունեն արդյոք ապրանքների իրացմամբ զբաղվող ցանցեր, որոնք խաթարում են բարեխիղճ մրցակցությունը շուկաներում, հանձնաժողովից պատասխանել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում:

Գուցե հանձնաժողովի ուղղակի գործառույթը չէ, բայց դրա վերաբերյալ էլ պետք է վերլուծություններ լինեն, և հայտնաբերման դեպքերում միջոցներ ձեռնարկվեն, որովհետև ակնհայտ է, որ շատ կազմակերպություններ տրոհվում են փոքր ընկերությունների՝ նախ հարկային պարտավորություններից խուսափելու, ապա նաև շուկայում մրցակցության իմիտացիա ստեղծելու նպատակով: ՏՄՊՊՀ-ն փաստորեն չի զբաղվում իր գործառույթներով՝ միաժամանակ ապակողմնորոշելով իր հակասական պատասխաններով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տրամադրած տվյալներով՝ «Ալեքս Գրիգ» և «Ալեքս Հոլդինգ» ընկերությունները 2017թթ. միաժամանակ հանդես են եկել միևնույն՝ շաքարավազի շուկայում, 2016թ. և 2017 թ.՝ միաժամանակ կարագի շուկայում: 

2018-ից կարագի և շաքարավազի շուկաները «Ալեքս Հոլդինգն» առերևույթ արդեն կիսել է «Ալեքս էնդ հոլդինգի» հետ, ու 2019-ին արդեն վերջինս է հանդես գալիս կարագի շուկայում: «Ալեքս Գրիգը» և «Ալեքս Հոլդինգը», ըստ մամուլի հրապարակումների, միևնույն սեփականատիրոջն են պատկանում:

Ուշագրավ է, որ ՏՄՊՀՀ-ն էլ իր գրությամբ այն որպես մեկ ընկերություն է ներկայացրել՝ մյուս անվանումը նշելով փակագծում՝ «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ»): Երկու տեղեկատվության դեպքում էլ սեփականատերը, նշանակում է, տրոհել է իր ընկերությունը վերոնշյալ պատճառներով: Պատկան մարմինների կողմից սրա վերաբերյալ էլ որևէ ուսումնասիրությամբ որևէ գնահատական տրված չէ:

ՊԵԿ-ի տվյալներից նաև տեսանելի է, որ լինելով հիմնական տնտեսվարողներ՝ շատ ընկերություններ փորձել են ընդլայնել իրենց ազդեցությունը և մինչև 2019 թվականը հիմնական ներկրողներ են եղել միաժամանակ մի քանի ապրանքային շուկաներում («Դուստր Մարիաննան» հիմնական կարագ ներմուծող է 2016, 2017, 2018, 2019 թթ., բայց միաժամանակ նաև շաքարավազ ու ալ յուր է ներմուծել 2018-ին, «Գրանդ Քենդին» ևս հիմնական կարագ ներմուծողներից է 2016, 2017, 2018, 2019 թթ. , որը միաժամանակ շաքարավազ է ներմուծել 2016-2017թթ., «Նոր զովքը» 2016, 2017, 2018, 2019թթ. ալ յուրի և շաքարավազի մշտական ներկրողն է, միաժամանակ նաև կարագ է ներմուծել 2016, 2017, 2018 թթ., «Սաս Գրուպը» 2016, 2017, 2018, 2019թթ. շաքարավազի, 2017, 2018, 2019 թթ. կարագի, 2016, 2019 թթ. բանանի հիմնական ներմուծողներից է, «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարք. էյէմը» 2016, 2017, 2018, 2019թթ. ալ յուր և 2017, 2018, 2019 թթ. նաև շաքարավազի հիմնական ներմուծողներից է):

Այժմ բացառությամբ մի քանի դեպքերի՝ նրանք իրենց դիրքերը պահպանում են մեկ հիմնական շուկայում, որտեղ կայուն ներկրողներ են 2016-19 թթ. ընթացքում:

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՏԶՆԿ ՊԱՏՎԵՐՈՎ՝ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ՝ ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy