Գոռ Եփրեմյանի ուղղաթիռով, օրիգինալ ամուսնության առաջարկը Էլեն Հարությունյանին (լուսանկարներ, տեսանյութ)
LIFEԵրգիչ Գոռ Եփրեմյանն ու պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանը միասին հանդես էին գալիս «Ուշացած սեր» հեռուստասերիալում։ Սերիալում նրանք բազում դժվարություններ հաղթահարելուց հետո ի վերջո ամուսնանում եւ գեղեցիկ ընտանիք են կազմում։ Ֆիլմի ցուցադրման ողջ ընթացքում երկրպագուները համոզված էին, որ նրանք իրական կյանքում նույնպես զույգ են, սակայն նրանցից ոչ մեկը չէր բարձրաձայնում դրա մասին։

Երեկ երեկոյան Գոռ Եփրեմյանն իր Instagram-ում հոլովակ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպիսի գեղեցիկ առաջարկություն է արել ընտրյալին։ Ուղղաթիռ, վարդի թերթեր, գեղեցիկ կազմակերպված անակնկալ՝ Էլենի ծննդյան կապակցությամբ։ Հենց Էլենի ծննդյան օրը զույգն օրինականացրեց հարաբերությունները։ Հրապարակմանը կից Գոռը գրել է․ «Այո, դուք ճիշտ եք զգացել ամեն ինչ»։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



