Լոռու մարզում հսկայական քարեր են թափվել ճանապարհի վրա, մի քանի մեքենա խիստ վնասվել է․ կա զոհ
SOCIETYԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, կան տուժածներ, վնասվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կա զոհ։
Հրապարակված տեսանյութի կադրերից երեւում է, որ մի քանի մեքենա, հատկապես «Գազելը», խիստ վնասվել են։
Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



