Գոռ Եփրեմյանի ուղղաթիռով, օրիգինալ ամուսնության առաջարկը Էլեն Հարությունյանին (լուսանկարներ, տեսանյութ)
VIDEOԵրգիչ Գոռ Եփրեմյանն ու պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանը միասին հանդես էին գալիս «Ուշացած սեր» հեռուստասերիալում։ Սերիալում նրանք բազում դժվարություններ հաղթահարելուց հետո ի վերջո ամուսնանում եւ գեղեցիկ ընտանիք են կազմում։ Ֆիլմի ցուցադրման ողջ ընթացքում երկրպագուները համոզված էին, որ նրանք իրական կյանքում նույնպես զույգ են, սակայն նրանցից ոչ մեկը չէր բարձրաձայնում դրա մասին։

Երեկ երեկոյան Գոռ Եփրեմյանն իր Instagram-ում հոլովակ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպիսի գեղեցիկ առաջարկություն է արել ընտրյալին։ Ուղղաթիռ, վարդի թերթեր, գեղեցիկ կազմակերպված անակնկալ՝ Էլենի ծննդյան կապակցությամբ։ Հենց Էլենի ծննդյան օրը զույգն օրինականացրեց հարաբերությունները։ Հրապարակմանը կից Գոռը գրել է․ «Այո, դուք ճիշտ եք զգացել ամեն ինչ»։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



