Ալավերդի քաղաքի խաչմերուկներից մեկը ջրով է լցվել․ ջրահեռացման համակարգը խափանված է
SOCIETY
ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 17:50-ին տեղեկություն է հաղորդվել, որ տեղացած հորդառատ անձրևից Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է, ինչից ջրալցվել է Թումանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկը (մոտ 180 խմ), ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են մոտ 150 խմ անձրևաջուր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



