Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշները հանքարդյունաբերական քաղաքներում ու երկրներում են»

INTERVIEW

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվարի մեկի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը 2 մլն 986 հազար հարյուր է։ Նույն տարում Հայաստանում հաշվառվել է չարորակ նորագոյացություն ունեցող 43830 մարդ: Եզրահանգում՝ Հայաստանի ամեն 68րդ բնակիչ ունի չարորակ նորագոյացություն։ Բժիշկ, կլինիկական սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում տարեկան 1-3%-ով աճում է չարորակ նորագոյացություններով հիվանդացության թիվը:

«Այդ թվերն էլ ավելի արագ են աճում զարգացող երկրներում։ Ըստ որոշ տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին 20 տարում չարորակ նորագոյացությունների թիվն աճել է մոտ 75%-ով։ Քաղցկեղի բոլոր տեսակների ամենաբարձր ցուցանիշները հանքարդյունաբերական քաղաքներում ու երկրներում են։

Մեր երկրում շատ են շահագործվող, կիսատ շահագործված կամ շահագործման նորմատիվները չպահպանած հանքերը, որոնց շահագործման արդյունքում առաջացած թունավոր նյութերը հաճախ, բացի պոչամբարներից, լցվում են գետերը՝ ջրերը «հարստացնելով» ծանր մետաղներով և այլ թունավոր նյութերով։ Շատ համայնքներում՝ նույնիսկ պոչամբարների շրջակայքում, բանջարեղեն են աճեցնում և ուտում, որոնք նույնպես կարող են ունենալ քաղցկեղածին ազդեցություն։ Այս բոլոր պոչամբարները մեզ քիչ էր, հիմա էլ աղտոտվում է Սևանը, և խոսվում է Ամուլսարի շահագործման մասին», ասում է Ղարիբյանը:

Հարցին՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ են գտնվում հիվանդանալու ռիսկային գոտում, բժիշկը պատասխանում է՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ ունեն հիվանդացության գրեթե նույն ցուցանիշը։ «Կանանց մոտ առավել հաճախ են հանդիպում կրծքագեղձի, արգանդի պարանոցի, արգանդի մարմնի քաղցկեղները, տղամարդկանց շրջանում առավել հաճախ հանդիպում են թոքի, շագանակագեղձի, ստամոքսաղիքային տրակտի քաղցկեղները, իսկ երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղները արյանն են», - տեղեկացնում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հատկապես խոցելի են այն տարածքների բնակիչները, որոնց անմիջապես հարևանությամբ հանք է շահագործվում՝ Թեղուտ, Ալավերդի, Կավարտ, Ախթալա և այլն։ «Դեռ հստակ տվյալներ չունեմ, բայց ըստ այցելուների գանգատների, կարծում եմ, որ հանքարդյունաբերական քաղաքներում իջնում են նաև տղամարդկանց պտղաբերության ցուցանիշները», - ընդգծում է Ղարիբյանը։

Կարծիք կա, որ մեր քաղաքացիները շատ անփույթ են իրենց առողջության նկատմամբ, բժշկի են այցելում միայն այդ դեպքում, երբ «դանակը հասնում է ոսկորին», կա հարցի նաև ֆինանսական կողմը: «Հասկանում եմ՝ մարդիկ նաև չեն այցելում ստուգումների, բայց այն միայն ֆինանսով պայմանավորված չէ։ Օրինակ՝ արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշման նպատակով մեր երկրում անվճար իրականացվում է ՊԱՊ քսուկի հետազոտություն, որի դիմելիության ցուցանիշները նույնպես ցածր են։ Դա է պատճառը, որ մեր երկրում երբեմն քաղցկեղները հայտնաբերվում են այնքան ուշ, որ մնում է միայն պալիատիվ խնամք իրականացնել։ Անկախ գանգատների առկայությունից և բացակայությունից՝ խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ անցնել որոշակի կլինիկալաբորատոր հետազոտություններ` տեղամասային պոլիկլինիկայի հսկող բժշկի ուղղորդմամբ», - եզրափակում է բժիշկ Անդրոնիս Ղարիբյանը:

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հունվարին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները չեն վճարի չարորակ ուռուցքների վիրահատական բուժման համար. մի շարք բուժհիմնարկներում այս վիրահատությունների համար գումարն ամբողջությամբ կվճարի պետությունը: Հետագայում էլ նախատեսվում էր անվճար դարձնել քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future