Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Չի կարելի արհեստական հոդվածներ ստեղծել և ուրախանալ, որ գործ է արվել»

SOCIETY

Անտառները ոչնչացնելու, ապօրինի ծառահատումների համար քրեական և վարչական պատասխանատվությունը խստացվում է: Մի շարք նոր դրույթներ են ավելացել, որոնք ամրագրված են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթում: Ոլորտին քաջատեղյակ մասնագետներն ընդգծում են անտառների պահպանության անհրաժեշտությունն ու կարևորությունը, բայց, միևնույն ժամանակ, հաշվի առնելով նաև վերոնշյալ փաթեթը, մի շարք խնդիրներ են առանձնացնում:

Էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն, օրինակ, սկզբունքորեն դեմ է խստացումներին:

«Դեմ եմ, որովհետև հանցագործությունը միայն հոդվածում փոփոխություն անելով և պատիժը խստացնելով հնարավոր չէ կանխել: Բացի այդ, սոցիալական խնդիր կա: Պետք է հաշի առնել, թե այդ տուգանքներն արդյոք հնարավո՞ր է լինելու բռնագանձել: Այն ժամանակ բռնագանձման չափը նվազագույնը 200 հազար դրամ էր, բայց սնանկ էին ճանաչում, ինչից, մեծ հաշվով, ոչինչ չէր փոխվում:

Հիմա նախկինի փոխարեն նախատեսվում է մինչև 8 տարի ազատազրկում: Եթե այդքան տարի մարդուն պետք է պետության հաշվին պահեն, հիմա վնա՞սն է շատ, թե՞ օգուտը: Առհասարակ փոփոխություն անելուց պետք է մտածել, թե դա ինչ հետևանքներ է ունենալու, կիրառելի՞ է լինելու, թե՞ ոչ: Նման փոփոխություններով հանցագործություն չեն կանխելու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Վարդանյանը՝ ընդգծելով, որ շատ երկրներում գողության համար ձեռք են կտրում, բայց այդ հանգամանքը գողության քանակի վրա էական ազդեցություն չի թողնում:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը այդքան էլ դեմ չէ խստացումներին, բայց ավելի գլոբալ խնդիր է տեսնում:

«Առանց խստացումների էլ հնարավոր էր կարգուկանոն հաստատել: Այն, որ բարձրացնում են տուգանքների չափը, խստացումներ են լինում, լավ է, բայց իրականում խնդիրն այն է, որ Հայաստանի կառավարությունը անտառները պահպանելու ծրագիր չունի: Կառավարությունն այդ առումով քաղաքականություն չունի: Իսկ երբ խոսվում է Հայաստանի անտառները 11 տոկոսից 22 տոկոս սարքելու մասին, նման բաներն առհասարակ «լոլոներ» են»,-ասաց Հ. Սանասարյանը:

Շարունակելով թեման՝ Նազելի Վարդանյանն ընդգծեց, որ նոր փաթեթում նախատեսվող փոփոխությունները լուրջ չի համարում: «Ինչ-որ «գալչկա» դնելու պես մի բան է: «Գալչկա» դրեցին ու ասացին՝ մի բան արել ենք: Բացի այդ, խոսքը ամբողջ ծառաթփային բուսականության մասին է, որոնք կարող են ձեր այգում էլ լինել:

Կամ, եթե ինչոր տեղ ծառ կտրվի, մի քանի ծառի դեպքում մարդը անազատության մեջ կարող է հայտնվել: 

Սա լուրջ չէ, ու չգիտեմ՝ ինչո՞ւ նման անլուրջ մոտեցում ցուցաբերվեց. ԱԺ ներկայացնելուց առաջ յուրաքանչյուր օրենքի մասով պետք է հիմնավորում լինի: Այս դեպքում պետք է ասեն, օրինակ՝ այսքան տարվա մեջ այսքան տուգանք է եղել, բռնագանձվել են բոլոր գումարները, և մարդիկ վճարունակ են: Բայց եթե մարդը վճարունակ լինի ու կարողանա 1 կամ 10 միլիոն տուգանք վճարել, էլ ինչո՞ւ է գնում ու ծառ կտրում»,-նշեց Ն. Վարդանյանը՝ ընդգծելով, որ իրենք բոլոր կառավարություններին են ներկայացրել այն առաջարկները, որոնք իրականում կարող են ծառահատումների դեմ պայքարի առումով արդյունավետ լինել:

«Համալիր գործողություններ են անհրաժեշտ: Մինչև սոցիալական խնդիրը չլուծվի, այս հարցը ևս չի լուծվելու:

Ոչ ոքի հաճելի չէ տանը փայտ վառել, ծուխ գցել տանը: Նախ՝ պետք է էներգախնայողության ծրագրեր լինեն, պետք է այլընտրանքային էներգիան օգտագործեն, բայց ոչինչ չեն անում, իսկ վերոնշյալ փոփոխությունը կիրառելի չի լինելու: Նախարարին հարցրեք՝ մինչ օրս տուգանքների քանի՞ տոկոսն է բռնագանձվել: 

Հիմա մարդասպանությանը հավասար հոդված է դրված: Չի կարելի արհեստական հոդվածներ ստեղծել և ուրախանալ, որ գործ է արվել, որովհետև, ըստ էության, գործ չի արվել: Խեղճ ու կրակ գյուղացուն են կրկին բռնելու, ու կրկին չեն իմանալու, թե իրականում այդ հատումն ո՞վ է արել: Մինչև այսօր ոչ մի պատվիրատու պատասխանատվության չի ենթարկվել»,-նկատեց էկոլոգ-իրավաբանը:

Հակոբ Սանասարյանն էլ հավելում է. «99 տոկոսով սուտ է այն, երբ ասում են՝ գյուղացին գնում, հատում է: Հնարավոր է՝ գյուղացին մտնի անտառ, փայտ կտրի, չորուկ հավաքի, բայց նրանց թիվը 1% -ից էլ պակաս է: Հսկիչները շատ լավ գտնում են նրանց թե՛ ճանապարհին, թե՛ տան մոտ, թե՛ հատելուց:

Իսկ իրականում ամբողջ անտառային համակարգի ավերումը պետական պաշտոնյաներին հարստացնելու կազմակերպված միջոց է եղել: Ժողովրդին պետք չէ խառնել այս ամենին: Դա նույն սխալ մոտեցումն է, որը կա Սևանի դեպքում, երբ ասում են՝ մարդիկ ձուկը որսում են, որ ապրեն, իսկ իրականում այլ մարդիկ են ապրում՝ շատ սահմանափակ թվով մաֆիոզ կերպարներ: Նույնը անտառների դեպքում է: Անտառում ծառ կտրողները զոռբաների կողմից վարձված մարդիկ են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League