Պայթյուն Ջրվեժ գյուղում. կա զոհ
SOCIETYԿոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած։ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 11-ին՝ ժամը 17:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի 6/1 հասցեում գտնվող քարի արտադրամասի կաթսայատանը պայթյուն տեղի է ունեցել։ Պայթյունի հետեւանքով մահացել է 32-ամյա Վ.Շ.-ն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



