Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Եթե կորց­նենք Սև­ա­նը, կորց­նե­լու ենք Հա­յաս­տա­նը

INTERVIEW

Սևանա լճի անհանգստացնող վիճակը շարունակում է մնալ հասարակության և այժմ արդեն, կարծես թե, համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում:

Օրերս Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցեր էին ուղղել՝ Սևանա լճի հետ կապված, հետաքրքրվել դրա «ծաղկելու» պատճառների մասին: Նախարարը նշել էր, որ լճի «ծաղկման» խնդիրները մի քանի պատճառ ունեն, մասնավորապես՝ Գեղարքունիքի կեղտաջրերի, կոյուղաջրերի, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորանների, հյուրանոցների աղտոտված նյութերը հոսում են Սևանա լիճ:

Բացի դա, Գրիգորյանի խոսքով՝ Սևանում կար սառը շերտ, որը լճի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր։ «Լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանությանը, որի արդյունքում օրգանական նյութերը կպակասեն, կսահմանափակվեն, և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը կմնա բարձր որակի»,- ասել էր նախարարը:

Մշտապես խոսվում է այն մասին, որ ձկնապաշարները Սևանա լճի էկոհամակարգի պահպանման հարցում կարևորագույն դեր ունեն: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիել յանը օրերս լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել էր, որ ձկնային պաշարները պետք է դիտարկել ոչ միայն որպես սննդի աղբյուր, այլ էկոհամակարգի վերին օղակ, քանի որ ձուկը, սնվելով ջրային օրգանիզմներով, կլանում է օրգանական նյութերը, և երբ որսում ենք այդ ձուկը, ջրում նվազեցնում ենք օրգանական նյութը՝ դրանով իսկ նվազեցնելով նաև ծաղկման պրոցեսը։ 

Վերջին 2-3 օրերին լճի տարբեր ափերից սոցիալական ցանցերի օգտատերերը լուսանկարներ են հրապարակում, որոնցից նկատելի է, որ ջրի կանաչ երանգը պակասել է, բացի դա, կարծես թե, չկան նաև ջրիմուռներ:

Բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ Սևանի շրջանում մի քանի օր ջերմաստիճանը ցածր է եղել, և միգուցե դրանով է բացատրվում, որ ջրիմուռների քանակը մի փոքր պակասել է, սակայն առջևում են հուլիս ամսվա երկրորդ կեսը, օգոստոսը, ուստի չի կարելի բացառել ջրիմուռների ի հայտ գալը:

Բնապահպանի խոսքով՝ հետագայում Սևանա լճում ջրիմուռների առկայությունն իսպառ բացառելը շատ դժվար գործընթաց է, միգուցե հնարավոր լինի հասնել նրան, որ գոնե դրանց քանակը կրճատվի: «Մենք տարիներ շարունակ ահազանգում էինք, որ մի օր Սևանը կանգնելու է նման խնդրի առաջ, սակայն ոչ ոք չէր լսում: Չի կարելի հարցերին մոտենալ հետևյալ սկզբունքով՝ անպայման պետք է «այրվի», սկանդալ լինի, որ հարցն ուշադրություն գրավի: Մեզ մոտ երևի որևէ խնդրի նկատմամբ համակարգային մոտեցում չկա, բնապահպանությանը՝ հատկապես», - ասում է Դանիելյանը:

Բնապահպանը կրկին հիշեցնում է Հայաստանի համար լճի կարևորության մասին: «Աստված մի արասցե, եթե Սևանը կորցնենք, Հայաստանն ենք կորցնելու: Ջուր չունես հսկայական տարածքը թունավորված կլինի: Բացի դա, ջրերն իրար հետ կապված են: Երբ Սևանի մակարդակը իջեցրեցինք, աղբյուրները ցամաքեցին: Պատկերացրեք, վատագույն սցենարի դեպքում, եթե Սևանը թունավորված ճահիճ դառնա, ապա Հայաստանի բոլոր ջրերը կամաց-կամաց այդ ճանապարհով կգնան», - նորից ահազանգում է բնապահպանը: 

Նա ընդգծում է՝ Սևանը փրկելու համար առաջին հերթին երկու կարևոր քայլ պետք է անել: «Պետք է լինեն մաքրող կայաններ, որպեսզի լիճը չընդունի աղտոտված ջրերը: Երկրորդ՝ լճի մակարդակը պետք է քայլ առ քայլ բարձրացնել, բայց միայն լճի ափերի մաքրումից հետո, որպեսզի չունենանք նախկին տարիների պատկերը, երբ լճի մակարդակը բարձրացնում էին՝ անտառը և աղբը մնում էր ջրի տակ: Նախ պետք է լուծել այս երկու խնդիրը», - նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ օրերս մասնագետները հանդիպելու են՝ պարզելու, թե կա՞ն այլ տարբերակներ ջրիմուռներից ազատվելու համար: Բացի դա, Դանիել յանի տեղեկացմամբ, շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում է կազմակերպում, որին հրավիրված են հասարակական կազմակերպությունները՝ լճի խնդիրները քննարկելու և լուծումներ առաջարկելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future