Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Վե­րա­դառ­նում ենք 90-ական­ներ՝ կորց­նե­լով զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը»

INTERVIEW

Տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող մի շարք գործընթացներ իրենց ազդեցությունը կարող են ունենալ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչի վրա: Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: Դիտարկելով առարկայական խնդիրները, խոսելով այն արձագանքի ու անհրաժեշտ քայլերի մասին, որ պետք է աներ ՀՀ իշխանությունը՝ քաղաքագետը նշեց երկու մարտահրավերի մասին:

«Հայաստանի սահմանների մոտ տեղի են ունենում լուրջ իրադարձություններ, որոնց մեր իշխանություններն այդքան էլ ադեկվատ չեն արձագանքում: Վրաստանում տեղի են ունենում հակառուսական բողոքի մեծ ալիքներ: Շատ փորձագետների դիտարկմամբ դրանց մեջ կա աշխարհաքաղաքական ենթատեքստ, ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, այսպես կոչված «Բոլթոնի ծրագրի» իրականացման շրջանակներում:

Ճիշտ է, դրանք ներքին որոշակի խնդիրներ են կարգավորում, Սահակաշվիլին ամեն կերպ փորձում է ռևանշի հասնել Իվանիշվիլու ուժի նկատմամբ, բայց, ամեն դեպքում, սա իրավիճակ է, որը կարող է ազդել Հայաստանի թե՛ տնտեսական համակարգի, թե՛ քաղաքականության վրա: Իրանի շուրջ ևս շատ լուրջ զարգացումներ կան: Իրանն ու ԱՄՆ-ն առճակատման նոր փուլ են դուրս գալիս, բայց թե ինչպիսին է մեր իշխանությունների արձագանքն այդ հարցում, հայտնի չէ: Ցավոք, հանրությունը ևս հետաքրքրված չէ այս խնդիրներով:

Ավելի շատ հետաքրքրվում են, թե ով է Հայկ Սարգսյանի (պատգամավոր-խմբ.) ընկերուհին, քան այն լուրջ խնդիրներով ու մարտահրավերներով, որոնք առկա են»,-նկատում է քաղաքագետը:

Բենիամին Մաթևոսյանը, հղում անելով նաև մի շարք փորձագետների, ընդգծեց. «Այս փուլում շատ փորձագետներ նշում են, որ հիմա մի շրջան է, երբ ԱՄՆ-ն տարածաշրջանում փորձում է իրականացնել «բոլթոնյան ծրագիրը»: Այն վերաբերում է Իրանի գործոնի առհասարակ չեզոքացմանը մեր տարածաշրջանում: 

Ըստ որոշ հրապարակումների, այդ ծրագրի շրջանակներում Իրանի տեղն ու դերը մեր տարածաշրջանում պետք է զբաղեցնի Թուրքիան, և ԱՄՆ-ի բոլոր գործողությունները վերջին շրջանում հենց դրան են ուղղված. ապակայունացվում են հարաբերություններն Իրանի հետ, լարված իրավիճակ է ստեղծվում Վրաստանում: Նշեմ նաև, որ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ծրագիրն իրականացնելու գործում ԱՄՆ-ի հիմնական գործընկերները Թուրքիան և Ադրբեջանն են:

Իրենց շատ մեծ դեր է տրված Իրանին չեզոքացնելու գործում, իսկ Ադրբեջանին, որպես բոնուս, ըստ որոշ փորձագետների, խոստացվել է Ղարաբաղը»:

Քաղաքագետը թվարկեց մի շարք իրադարձություններ, որոնց թվում էին Բոլթոնի այցը նաև Հայաստան, նրա հեռախոսազանգերը, թվիթերյան գրառումները, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումներին ամերիկացիների ցուցաբերած ակտիվությունը: «Մեծ հաշվով, մարդիկ շատ կոնկրետ գործողություններ են իրականացնում Իրանի չեզոքացման ուղղությամբ, իսկ Հայաստանն այս ամենի մասն է կազմում»,-ասաց նա՝ շեշտելով նաև մի շարք փորձագետների այն կանխատեսումների մասին, որոնց կարծիքով այս շրջանում Արցախի հարցում ստիպված ենք լինելու գնալ որոշակի տարածքային զիջումների՝ դրա դիմաց ստանալով որոշակի կոմունիկացիաներ:

«Եվ, հաշվի առնելով այդ ամենը, փոխարենը հայկական կողմը ճիշտ կողմնորոշվի և վարի կոմպլեմենտար քաղաքականություն, վերադառնում է Արցախյան հարցի կարգավոր ման մի տարբերակի , որը կար 1997-98թթ.-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»,ընդգծեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության օրակարգի ձևավորմանը, այցերին ու նպատակային ուղղություններին, Բ. Մաթևոսյանն շեշտեց իշխանության կողմից «իզմերը» չընդունելու խնդիրը:

««Իզմերը» գաղափարախոսություններ են, որոնց դու հարում ես և ըստ այդ թեզերի ես կառուցում երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունները: Եթե ունես որոշ գաղափարներ, մատնանշում ես տնտեսական, արտաքին հարաբերությունների զարգացման առաջնահերթություններն ու իրականացնում ես դրանք:

Քանի որ գործող իշխանությունը «իզմեր» չունի, այդ բացակայությունը, ինչպես նախկինում էի ասել, լցվում է «դատարկիզմով»: Օտարերկրյա այցերը գոնե երկրի ճանաչողության առումով դրական են: Բայց դրանք արդյունավետ են միայն այն պարագայում, երբ կան առաջնահերթություններ: Այսօր, այնուամենայնիվ, հայտնի չէ, թե իշխանության համար որոնք են այդ առաջնահերթությունները: 

Փորձել եմ մանրամասն հետևել պաշտոնական հաղորդագրություններին՝ դիտարկելով նաև վերջին այցերը, բայց անգամ այդ մակարդակով չտեսա, թե ի՞նչ է ներկայացվել, ի՞նչ ներդրումներ են փորձում ներգրավել, ո՞ր շրջանակների հետ են հանդիպել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բոլորս էլ ուզում ենք, որ երկիրը զարգանա և ամեն այց իր նյութական ու առարկայական ազդեցությունն ունենա:

«Նախորդ իշխանություններին մերժում էին հենց այն պատճառով, որ առարկայական զարգացում չէր ապահովվում, որ հանրության կենսամակարդակը չէր բարձրանում: Ըստ իս, իշխանությունը հետևություններ չի արել նախորդների ճակատագրից և կրկնում է նույն սխալները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ոլորտում:

Հայաստանի ռազմավարական, տնտեսական ու քաղաքական գլխավոր գործընկերը եղել է, կա ու շարունակելու է մնալ Ռուսաստանը:

Բայց երբ անգամ ռազմավարական գործընկերոջ հետ հայկական կողմը չի կարողանում ադեկվատ փոխհարաբերություններ հաստատել, ինչպես կարող է խոսք լինել, օրինակ՝ Վիետնամից կամ Սինգապուրից ներդրումներ բերելու մասին»,-նշեց քաղաքագետը՝ թվարկելով նշված քաղաքականության հիմքում առկա պատճառները:

«Մի քանի խնդիր կա, որոնք խանգարում են իշխանությանն ադեկվատ արձագանք տալ: Առաջինը փորձի պակասն է: Բացի այդ, իշխանությունների գործողություններում դիլետանտիզմի որոշակի էլեմենտներ կան: Մյուս պատճառն այն է, որ իրենք ճիշտ չեն ընկալում քննադատությունները, մինչդեռ իրականում պետք է լսել:

Մյուս խնդիրն այն է, որ թիմը պատկերացում չունի, թե ինչպես պետք է երկիրը զարգացնել: Թերթում հոդված գրելը մի բան է, երկիր ղեկավարելը՝ մեկ այլ բան: Ճիշտ կլինի լսել կարծիքները կամ թիմում ներառել մարդկանց, որոնք ունակ են ճիշտ որոշումներ կայացնել:

Կա ներառական իշխանական համակարգի գաղափար, ինչին այս իշխանությունը չի ձգտում: Վտանգավոր երևույթ է այն, երբ կառուցվում է եսակենտրոն իշխանություն, երբ ամեն ինչ կախված է լինում մեկ մարդու ցանկությունից ու նրա տրամադրության փոփոխությունից կարող է շատ բան փոխվել: 

Այս ամենի համադրումը՝ եսակենտրոնությունը, թիմի բացակայությունը, քննադատությանը ոչ ադեկվատ վերաբերվելը բերում են նրան, որ երկրի զարգացման տեսանկյունից առաջընթաց չենք տեսնում»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

Քաղաքագետն ընդգծեց՝ այնպիսի տարածաշրջանում ենք, երբ թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգները գրեթե հավասարաչափ խնդիր են երկրի զարգացման համար. «Մենք խոսեցինք արտաքին մարտահրավերների մասին, բայց արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է:

Քանի որ ներսում չեն գիտակցում երկրի զարգացման ուղին, այդ պատճառով մենք դրսում խնդիրներ ունենք: Իսկ ներսում ամենակարևոր խնդիրը հետևյալն է. երբ նախորդ տարի իշխանափոխություն եղավ, խոսվում էր նոր Հայաստանի կառուցման մասին:

Բայց մենք այսօր ոչ թե նոր Հայաստանի, այլ հին Հայաստանի հետ գործ ունենք. թե՛ կադրային քաղաքականության, թե՛ որոշակի քայլերի առումով մենք տեսնում ենք, որ Հայաստանում վերադարձ է կատարվում դեպի ՀՀՇ-ական, լևոնտերպետրոսյանական իշխանական ժամանակահատված: Նիկոլ Փաշինյանի վրա եւ նրա շուրջ եղած մարդկանց վրա առկա է «ՀՀՇ-ական», «լևոնական» պիտակը: Բացի այդ, իրենց քաղաքականությունը տանում են ոչ թե երկիրը զարգացնելու ուղղությամբ, այլ, ժողովրդական լեզվով ասած, փորձում են մուռ հանել նախկին իշխանություններից և կոնկրետ անձանցից: Ամենակարևոր խնդիրն այն է, որ այս ամենի հետևանքով երկիրն է հետ գնում:

Մենք կորցնում ենք զարգացման հնարավորությունները: Անգամ կադրային քաղաքականության առումով ենք վերադառնում 90-ականներ, ինչը բացասական երևույթ է: Սա պետք է գիտակցի նաև հանրությունը: Մարդիկ, որոնք իրենց քվեն տվել են Ն. Փաշինյանին, պետք է հասկանան, որ քվեն տալով նրան՝ իշխանության են բերել Լևոն ՏերՊետրոսյանի թիմին: Սա ներքին լուրջ վտանգ է, որը հղի է նաև արտաքին լուրջ խնդիրներով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank