Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Քա­ղա­քա­կան սուր առ­ճա­կա­տում­նե­րի այս փու­լում մշա­կույ­թը պետք է մի­ա­բա­նի մեր ժո­ղովր­դին ազ­գա­յին գա­ղա­փա­րի շուրջ»

INTERVIEW

«Համահայկական գրողների միությունը» սկսում է «Դեպի երկիր» ծրագիրը, որի մասին «Փաստը» զրուցել է միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի հետ: Նա նշում է՝ ծրագրի միջոցով Երևանում առկա մշակութային աշխուժությունը պետք է տեղափոխել մարզեր, որովհետև հայ ժողովուրդը միայն Երևանը չէ: «Արդի մշակութային քաղաքականության հիմնական վեկտորը պետք է ուղղվի դեպի սահմանամերձ շրջաններ: Այս ուղղությամբ աշխատանքի երկար տարիների փորձ ունենք և եկանք այն եզրահանգման, որ դա պետք է դառնա ծրագիր, որի շրջանակներում պետք է մշակութային միջոցառումներ իրականացնենք բոլոր մարզերում և գյուղերում, հատկապես՝ սահմանամերձ:

Մեր այցելությունների ընթացքում նախատեսել ենք գրքեր նվիրաբերել մարզային գրադարաններին, նաև՝ անհատ ընթերցողներին, գրքասերներին, բոլոր գյուղերում կազմակերպել գրքասերների ակումբներ, որպեսզի աշխուժություն լինի: Մշակութային կյանքն այս ձևաչափով կարող է տեղափոխվել մարզեր, որտեղ դրա կարիքը կա: Եվ երկրորդ՝ այսօր՝ մեր հայրենիքի համար կարևոր այս փուլում, անհրաժեշտ է միասնականություն մշակույթի միջոցով:

Մեր մշակույթի մեծերը՝ Հովհաննես Թումանյանը, Պարույր Սևակը, Համո Սահյանը, Հովհաննես Շիրազը, ազգային միասնության խորհրդանիշն են: Քաղաքական սուր առճակատումների այս փուլում մշակույթը պետք է հակառակ գործընթացն իրականացնի՝ միաբանի մեր ժողովրդին ազգային գաղափարի շուրջ: Սա է «Դեպի երկիր» ծրագրի հիմնական առանցքը», - ասում է Ափինյանը:

Գրականագետը տեղեկացնում է՝ ծրագիրն ընդգրկելու է Հայաստանի բոլոր մարզերը, այժմ կազմակերպչական աշխատանքներ են տարվում, որոնց ավարտին հայտարարություն կարվի, թե ծրագրի մեկնարկը որ մարզից է տրվելու: 

«Ծրագրի մեջ ունենք մի ենթածրագիր՝ «150 օր Թումանյանի հետ», որը շուտով պետք է մեկնարկի: Մարզերում կկազմակերպվի 150 միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանին:

«Դեպի երկիր» ծրագիրը նաև երկրորդ կողմն ունի. ուզում ենք մեր աշխատանքներում նաև սփյուռքին ներգրավել: Հուլիսի 20-ին Սիսիանում կազմակերպել ենք Սահյանական ավանդական օրեր: Սահյանի հիշատակի օրը դարձնում ենք նրան նվիրված պոեզիայի համահայկական օր: «Կալիֆոռնիայի հայ գրողների միությունն» արդեն հայտ է ներկայացրել՝ այդ միջոցառմանը մասնակցելու համար:

Բոլոր մարզերից սահյանասերները, պաստառներով, դրոշակներով, ավտոմեքենաներով, պետք է ժամանեն Սիսիան, և ուրախ եմ, որ այդ տոնահանդեսին՝ պոեզիայի մեծագույն փառատոնին, պետք է մասնակցի նաև սփյուռքը, մասնավորապես՝ «Կալիֆոռնիայի հայ գրողների միությունը»: Մեր նպատակն է մշակույթը դարձնել խանդավառության օջախ, ոգևորության ալիք մեր ողջ ժողովրդի համար, քանի որ, երբ այսօր նայում եմ ընթացող քաղաքական պրոցեսներին, հակամարտությունները տանում են մեզ դեպի անջրպետ: Այսօր մեր ժողովրդին պետք է ոչ թե անջրպետ, այլ ազգային գաղափարի շուրջ միասնություն: Դա կարող է անել միայն մշակույթը», - ասում է Ափինյանը: 

Նա ընդգծում է՝ այս ծրագրի միջոցով փորձ է արվելու մարզերում բնակվող մեր հայրենակիցներին ծանոթացնել երիտասարդ գրողների և նրանց ստեղծագործությունների հետ: «Մեր այցելությունների ժամանակ ներկա կլինեն և՛ երիտասարդ, և՛ վաստակ ունեցող հեղինակները:

«Համահայկական գրողների միության» համար «երիտասարդ գրող» հասկացողություն գոյություն չունի: Մենք 20-ամյա երիտասարդից պահանջում ենք նույն գեղարվեստական չափանիշները, ինչ դասական գրողին հարաբերվելիս: Սա, կարծում եմ, մեր առավելությունն է, որովհետև զիջումների հնարավորություն չի տրվելու:

Բարձր գեղարվեստականություն. սա է մեր պահանջը: Գրողների հետ հանդիպումները կարևոր են ոչ միայն ընթերցողների համար: Դրանք կարևոր են հենց իրենց՝ գրողների համար, որովհետև մի բան է Երևանում, հատկապես ֆեյսբուքյան գնահատականների աշխարհում ապրելը, ինչն, իմ կարծիքով, կեղծ ու սին է, այլ բան՝ դեմ առ դեմ հանդիպել ընթերցողին, մարդուն, որը գործ ունի հողի հետ, աշխատավոր է, սահման է պահում: Այդ դեպքում մեր գրականությունը կարող է շատ արագորեն դուրս գալ այս ճգնաժամային վիճակից, որն օբյեկտիվորեն առկա է: Ժամանակակից գրականության մեջ խորը ճգնաժամային իրավիճակ է հաստատվել», - նշում է մեր զրուցակիցը:

Ափինյանն ասում է՝ հարյուրավոր նամակներ են ստանում մարզերից: «Ուր որ գնում ենք, կարողանում ենք ժամանակակից գրականությամբ ոգևորություն արթնացնել: Ի դեպ, այս գործում մեզ շատ օգնեց «Փաստ» օրաթերթը: «Շաբաթօրյա գրական ընթերցումներ» շարքը մեր ընթերցողների շրջանում բավական մեծ ոգևորություն է առաջացրել: «Փաստի» տպագրած գրականությունը հետաքրքրական է, նույնիսկ ինձ համար:

30 տարի է՝ այս պրոցեսի մեջ եմ, բայց ինձ համար անգամ հետաքրքիր է հետևել այդ ընթացքին: Առաջիկայում հավանաբար մի շնորհանդես կկազմակերպենք՝ օրաթերթում հրապարակված գրականության ու գրողների մասին: Կարևոր է, որ հայ գրողների նկատմամբ հետաքրքրությունն առկա է, իսկ «Դեպի երկիրն» էլ պետք է դառնա իրագործող կամուրջ այդ ծրագրի համար», - հավելում է միության նախագահը:

Նա փաստում է՝ մարդիկ սիրում են կարդալ, կապված են հայ մշակույթի հետ: «Բայց ունենք մի խանգարիչ գործոն: Ժողովրդի սոցիալական վիճակը դեռևս այն մակարդակը չունի, որ մարդիկ լիարժեքորեն կարողանան մշակութային կյանքով ապրել: Բայց հետաքրքրությունը գրականության հանդեպ շատ մեծ է: Վերջերս հրատարակեցինք «Նոր դար» ամսագրի հերթական համարը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին: Ամսագրի ամբողջական տպաքանակը դեռևս պատրաստ չէ, բայց հազարավոր զանգեր կան, մարդիկ ցանկանում ենք ձեռք բերել այն: Մեր առավելությունն այս դեպքում այն եղավ, որ մենք շեշտը դրեցինք լավագույնի վրա:

Բոլորին չէ, որ ներկայացնում ենք, բոլոր գրողների բոլոր ստեղծագործությունները չէ, որ ներկայացնում ենք, միայն լավագույնը», - եզրափակում է Աբգար Ափինյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future