50-ամյա քաղաքացին պատուհանը կոտրել է, մտել տուն, գողացել գորգն ու վաճառել անծանոթ մեկին
SOCIETYՀուլիսի 4-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել 50-ամյա մի քաղաքացու։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունիսի վերջերին պատուհանը կոտրելու միջոցով մտել է Սունդուկյան փողոցի տներից մեկն ու գողացել գորգ, այն վաճառել է անծանոթ մեկին:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



