Yerevan, 31.January.2026,
00
:
00
BREAKING


14 օր՝ գնված ապ­րան­քը վե­րա­դարձ­նե­լու հա­մար. ին­չո՞ւ սպա­ռող­նե­րը չեն պաշտ­պա­նում իրենց իրա­վուն­քը

INTERVIEW

«Վաճառված ապրանքը հետ չի ընդունվում», «Մեր ապրանքը չէր կարող հին լինել», «Տեխնիկան չէր կարող փչանալ, սխալ եք օգտագործել» և այսպես շարունակ: Քանի նման արտահայտություն են սպառողները լսել, շատ դեպքերում առանց «պայքարի» հեռացել առևտրի կենտրոններից: Բայց չէ՞ որ սպառողների իրավունքները պաշտպանված են օրենքով:

Փաստաբան Իրինա Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանված են օրենսդրությամբ: «Սպառողներն օրենսդրության սահմաններում կարող են վերականգնել իրենց խախտված իրավունքները: Եթե, օրինակ, սպառողն անորակ ապրանք է ձեռք բերել, նա կարող է այն փոխելու կամ վերադարձնելու պահանջ ներկայացնել: Նա կարող է պահանջել ապրանքի գնի համաչափ իջեցում, գնի վերահաշվարկ:

Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, եթե սահմանված է դրա պիտանելիության կամ երաշխիքային ժամկետ, սպառողը պետք է նկատի ունենա, որ եթե թերությունները հայտնաբերվել են այդ ժամկետների ընթացքում, ապա ինքը կարող է իր բոլոր պահանջները ներկայացնել վաճառողին, իսկ եթե թերությունները նկատել է ժամկետների ավարտից հետո, նա կորցնում է պահանջ ներկայացնելու իր իրավունքը: Եթե ապրանքը ձեռք է բերվել պայմանագրային հարաբերությունների շրջանակում, ապա հարցերը կարգավորվում են պայմանագրով, որն էլ իր հերթին պետք է համապատասխանի օրենքին», - ասում է փաստաբանը՝ ընդգծելով, որ սպառողը կարող է վերադարձնել ոչ միայն այն ապրանքը, որը թերություններ ունի: 

««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը հնարավորություն է տալիս, որ եթե մարդը գնել է ինչ-որ ապրանք, որը թերություն չունի, սակայն սպառողի համար հարմար չէ, նա չի կարողանում այն օգտագործել, նա 14 օրվա ընթացքում կարող է այն վերադարձնել կամ փոխարինել այլ ապրանքով, եթե սպառողը պահպանել է ապրանքի տեսքը և դրա ձեռքբերման փաստը հաստատող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն և այլն)», - նշում է Հակոբյանը

Փաստաբանն ընդգծում է՝ օրենքը բավականին լավ կարգավորում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտը, բայց այստեղ ունենք մի ուրիշ խնդիր: «Մեր սպառողները գործնականում չեն կիրառում օրենքը: Հասկանում են, որ պետք է դիմեն դատարան, քաշքշուկների մեջ ընկնեն, ծախսեր կատարեն: Ենթադրենք՝ ձեռք են բերել ցածր գնով ապրանք, այն ունի թերություն, սակայն որոշում են դատարան չդիմել՝ հավել յալ ծախսերից խուսափելու համար, նախընտրում են նորից նույն ապրանքից գնել: Շատ են դիմում փաստաբանական մեր գրասենյակին, խորհրդատվություն ստանում, սակայն գործերը դատարան չեն հասնում, քանի որ մեծ են թե՛ փաստաբանական, թե՛ դատարան դիմելիս առաջացող ծախսերը», ասում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում ենք՝ սպառողներին խորհուրդ ենք տալիս պաշտպանել իրենց իրավունքները, այս պարագայում պետությունն ի՞նչ անելիք ունի: «Սպառողները կարող են դիմել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Ներկայացնում են գրավոր դիմում-հայտ, որ կոնկրետ խանութից ձեռք են բերել այս կամ այն ապրանքը, որն ունեցել է թերություններ կամ խախտումներ: Դիմումի հիման վրա պետական մարմինը պիտի ստուգի, ուսումնասիրի ու հայտնաբերի թերությունները, ընդ որում՝ այստեղ կարևոր է նշել, որ թերությունը պետք է համատարած լինի նույն ապրանքի խմբաքանակի դեպքում: Որովհետև հնարավոր է, որ ապրանքի ամբողջ խմբաքանակն անթերի լինի, սակայն գեթ մեկ ապրանք ունենա թերություն: Բացի հանձնաժողովից, սպառողները կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ներին կամ վեճը լուծել դատական կարգով», - տեղեկացնում է Իրինա Հակոբյանը:

Անդրադառնում ենք նաև օնլայն տիրույթում կատարվող առևտրին: «Օրենքը կարգավորում է նաև օնլայն տիրույթը: Մեր օրենքի շրջանակում կարգավորումը տրվում է հետևյալ կերպ. ցանկալի է, որ կնքվի պայմանագիր: Եթե ապրանքը ձեռք է բերվում լուրջ կազմակերպությունից, իրենք գնորդին օնլայն տարբերակով պայմանագրի օրինակ են տալիս: Օնլայն առևտրի պարագայում օրենքը մեկ-երկու կարգավորում ունի, այս տարբերակով գնումներ կատարելիս սպառողից զգոնություն է պահանջվում: Գոնե որոշակիորեն իրեն ապահովագրելու համար նա պետք է մի քանի քայլեր անի:

Օրինակ, էլեկտրոնային փոստով պահանջի պատվերի հաստատում, ստացում և մի շարք այլ տվյալներ, ինչը հետագայում առաջացող խնդիրների ժամանակ կարող է օգնել իրեն»,եզրափակում է փաստաբանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025