Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


«Այդ դեպքում Սահ­մա­նադ­րու­թյան նեն­գա­փոխ­ման փոր­ձեր չեն կա­տար­վի»

INTERVIEW

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է: 1995 թվականին ընդունված մայր օրենքը դարձավ անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը։ Տարիների ընթացքում երկու անգամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե իրականացվեց: Ի՞նչ առաքելություն ունեցավ Սահմանադրությունն այս ամբողջ ընթացքում, ի՞նչ դեր ունի այսօր և արդյոք նոր փոփոխությունների կարիք կա՞: ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ հարցերին՝ դիտարկելով նաև մերօրյա իրականության մեջ առկա խնդիրները: Գալով ավելի վաղ ժամանակահատվածից ու խոսելով պետականության կերտման գործում Սահմանադրության առաքելության մասին՝ Վ . Այվազյանը հիշեց աշխարհի ամենաբարձր շենքը, որի կառուցումը հնարավոր չէր առանց ճարտարապետական նախագծի և կոնստրուկտուրային հաշվարկների:

«Տեսեք՝ մենք երկու տարբերակ ունենք. առաջին՝ ճարտարապետական նախագիծը կարող է լինել իդեալական, բայց կառուցողները՝ ապաշնորհ: Կարող է լինել նաև երկրորդ տարբերակը՝ ճարտարապետական նախագիծն այնքան էլ իդեալական չլինի, բայց կառուցողները այնքան խելամիտ ու կիրթ լինեն, որ այդ սխալները հընթացս ուղղելով՝ ունենան լավ կառույց: Սահմանադրության առաքելությունը հենց այս հիմքում է:

Սահմանադրությունն ընդհանրապես կոչված է կարգավորելու, ամրագրելու հավաքական գոյը՝ հասարակական կյանքը: Հասարակական կյանքն ինքնանպատակ չի կարգավորվում, այն հստակ առաքելություն է, ինչը ենթադրում է հասարակության յուրաքանչյուր անդամի երջանիկ լինելու իրավունքի ապահովումը»,«Փաստի» հետ զրույցում նշեց Վ. Այվազյանը:

Նրա խոսքով, ցավոք, Հայաստանում չդրսևորվեց կառուցման լավագույն տարբերակը: «Թեպետ Սահմանադրությունն իդեալական չէր, բայց, բոլոր դեպքերում, եթե պետության շինարարները շատ գրագետ ու կիրթ լինեին, համենայն դեպս, այդ Սահմանադրության պայմաններում էլ էր հնարավոր լավ ու հզոր պետություն կերտել: Ցավոք, մենք այսօր ոչ կոմպետենտ լինելու հետևանքներն ենք «վայելում»: Բացի այդ, պետության այսօրվա կերտողները ևս աչքի չեն ընկնում իրենց պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ և, ըստ էության, այս պարագայում նույնպես չունենք պետության որակյալ զարգացման համար անհրաժեշտ չափանիշները»,-նշեց նա:

Խոսելով Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, դիտարկելով այն պնդումները, թե առանց այդ փոփոխությունների հնարավոր չէ զարգացում ապահովել՝ Վարդան Այվազյանը նկատում է. «Սահմանադրությունը կարգավորում է հասարակություն-պետություն, մարդ-հասարակություն, մարդ-պետություն փոխհարաբերությունները, ինչպես նաև տնտեսական, քաղաքական, հոգևոր և մշակութային համակարգերը: Նշված բոլոր համակարգերը փոխկապակցված են այնպես, ինչպես հոսքագիծը: Եթե հոսքագծի մեջ գեթ մի դետալ չաշխատեց կամ անսարք եղավ՝ ամբողջ աշխատանքը խափանվելու է:

: Հիմա Սահմանադրությունը դիտարկենք որպես այդ հոսքագծի նախագիծ, իսկ պետությունը՝ հոսքագիծ, որտեղ պետք է մտնի խնդիրը ու այնտեղից լուծված դուրս գա: Բայց որպեսզի հիմնախնդիրը մտնի ու լուծված դուրս գա, որևէ բաց չպետք է լինի: Տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր, մշակութային և ազգային ինքնանույնականացման համակարգերը պետք է ներդաշնակ լինեն՝ որևէ շեղում չպետք է լինի:

Եթե գեթ մի համակարգում շեղում եղավ՝ այն շղթայական ռեակցիայով ազդելու է մյուսների վրա, և մենք դրական արդյունք չենք ունենա: Այդ առումով օրինակ է նաև իշխանության երեք ճյուղերի տարանջատումը: Օրինակ՝ երբ քարկոծվում է դատական համակարգը, արդյոք կա՞ այն Ազգային ժողովը, որն անհրաժեշտ է պետականության համար:

Այս ԱԺ-ն բարոյական իրավունք չունի խոսել գործող դատական համակարգը վեթթինգի և այլնի ենթարկելու մասին՝ հաշվի առնելով նաև այն կրթական ցենզը, որն առկա է այնտեղ: Այսինքն, չի կարող լինել վատ Ազգային ժողով և լավ դատական համակարգ կամ հակառակը: «Հոսքագծի» բոլոր բաղադրիչները համարժեք պետք է լինեն, հակառակ դեպքում՝ ցանկացած գործընթաց անարդյունք է լինելու»:

Վարդան Այվազյանն այս փուլում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: «Այսօր միանշանակ կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: Սահմանադրությունը փոփոխությունների առումով կարող է երկու նպատակ հետապնդել. առաջին նպատակը կարող է բարեկարգումը լինել, երկրորդը՝ ապահովել իշխանության հարմարավետությունը և իշխանության փոխանցումը: 

Նախկինում բոլոր փոփոխությունները միտված են եղել երկրորդ նպատակին: Այս փուլում այնպիսի փոփոխություններ պետք է կյանքի կոչել, որ դրանք բարձրացնեն արդյունավետությունը, այլ ոչ թե միտված լինեն իշխանության հարմարավետությանը: Նախկինում իշխանությունը պահելու համար այս Սահմանադրությունը հարմարավետ էր: Այդուհանդերձ, երբ այսօրվա իշխանությունը չունի ծրագիր, թե ի՞նչ պետություն է կառուցում, չունի նաև սոցիալական, տնտեսական, հոգևոր մշակութային ոլորտները բարձր մակարդակի հասցնելու ծրագրեր, մնում է փոփոխություններից զերծ մնալու միջոցով ապահովել սեփական գոյության հարմարավետությունը»,-ընդգծեց նա:

Դիտարկելով Սահմանադրության նկատմամբ ունեցած ընկալումները, Վ. Այվազյանը այսօրվա առումով խնդիր առանձնացրեց. «Այսօր Սահմանադրության նկատմամբ հարգանքի խնդիր կա: Պատճառն այն է, որ չենք հասկանում Սահմանադրության արժեքն ու իմաստը: Սա է նաև պատճառը, որ Սահմանադրության օրը մեզ մոտ ազգային խանդավառություն չի առաջացնում: Բայց Սահմանադրությունն իր կարևորությամբ բացարձակապես չի զիջում այնպիսի հայտնագործությունների, որոնք մարդկանց կյանքն իրապես փոխել են: Պարզապես Սահմանադրության՝ որպես արժեքի ընկալումը չկա:

Դրա համար մարդիկ անտարբեր են: Մեր խնդիրն այն է, որ հասարակության մեջ համարժեք ընկալում լինի Սահմանադրության կարևորության, էության և բովանդակության վերաբերյալ: Պետական ծրագրով պետք է ներդրվի սահմանադրական արժեքների ընկալման և միատեսակ դավանելու խնդիրը: Սա ներդաշնակության կբերի: Երբ սահմանադրական արժեքների միատիպ ընկալումը լինի, չեն լինի տարաբնույթ մեկնաբանություններ և և Սահմանադրության նենգափոխման փորձեր չեն կատարվի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients