Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Երբ սկսում ենք կորց­նել Սև­ա­նը. ին­չո՞ւ խնդրին լուրջ չեն վե­րա­բեր­վում

SOCIETY

Բնապահպանները, Սևանա լճի ճակատագրող մտահոգ քաղաքացիները, լրագրողական համայնքը վերջին մի քանի օրերին անընդմեջ ահազանգում են՝ Սևանա լիճը ճահճացման վտանգի առջև է: Մի քանի տարի է՝ ականատես ենք լինում լճի «ծաղկման», որն, ինչպես նշում են փորձագետները, պայմանավորված է լճում ազոտի և ֆոսֆորի առկայությամբ։

Շրջակա միջավայրի նախարարության հայտարարություններում նշվում է, որ 2019 թվականի ձմռան և գարնան ընթացքում Սևանա լճի ջրի ջերմաստիճանը եղել է դրական՝ մինչև +7 աստիճան, ինչը նպաստավոր պայմաններ է ապահովել ջրի «ծաղկման» համար։ «Իրավիճակն ավելի խորացնում են հարակից համայնքներում կենցաղային ջրերի մաքրման կայանների բացակայությունը և լիճ թափվող գետերի աղտոտվածությունը։ Ներկա պահին բարձր ջերմաստիճանի և վերը նշված բացասական գործոնների համադրության արդյունքում Սևանա լճում սկսվել է կապտականաչ ջրիմուռների ավելացում։

Այս պահին նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնցով կկանոնակարգվեն և կնվազեն աղտոտումները», - ասված է հայտարարության մեջ: ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը մատնանշում է՝ կա Սևանի ափամերձ հատվածների մաքրման լրջագույն խնդիր, լճի ափամերձ համայնքներում մաքրման կայաններ ընդհանրապես չկան։ Վերջերս լրագրողներից Արման Սուլեյմանյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր շրջակա միջավայրի նախարարություն ուղարկված հարցման պատասխանը, որից պարզ է դառնում՝ Սևանա լճի ջրի գնահատման նորմերը բացակայում են, ինչի պատճառով ներկայումս դրա որակը գնահատվում է դեռևս 1990 թվականին սահմանված ձկնատնտեսական նորմերով: 

Այս ամենը խոսում է լճի հանդեպ պետության վերաբերմունքի մասին, և մինչ պետական գերատեսչությունները հաշվարկներ են անում և մտադրություն հայտնում հանձնաժողովներ ստեղծելու, լճի՝ վերևից արված լուսանկարներն առիթ են տալիս վատագույն սցենարը կանխատեսելու:

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ Սևանա լճի էկոհամակարգը խաթարված է, ջրի ջերմաստիճանը բարձրանում է, և դա ունի մի քանի պատճառ: «Ամենակարևորը՝ ջրբացթողումները բացասական ազդեցություն են ունենում լճի վրա: Մասնագետներն ասում են՝ մոտակա 5-6 տարին պետք է ընդհանրապես ջրբացթողում չանել, որպեսզի էկոհամակարգն ինքնավերականգնվի:

Մյուսը լճի հատակի մաքրման խնդիրն է: Տարիներ շարունակ ջուրը բարձրացել է, կենցաղային աղբը, ծառերը և այլն մնացել են լճի հատակում, իսկ հատակը բացարձակ չի մաքրվել:

Սա է նաև լճի էկոհամակարգի խաթարման և փոփոխության պատճառը: Հաջորդ խնդիրը ձկնապաշարների նվազումն է: Քանի որ ձկան քանակությունը քիչ է, չեն սպառվում Սևանա լճի ջրիմուռները, դրան գումարած կլիմայական փոփոխությունները, երբ կտրուկ ջերմաստիճանը փոխվում է. այս ամբողջն առաջացնում է շատ լուրջ խնդիրներ», - նշում է Ադամյանը: 

Նա անդրադառնում է նաև արհեստական ձկնաբուծությանը: «Այստեղ ունենք ձկների կերի հետ կապված խնդիր: Արհեստական կերի մեջ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ կան:

Պարզ է, որ ձուկն ամբողջությամբ չի սպառում այն, մի մասը մնում է հատակին, մյուսը՝ դուրս է գալիս ջրի երես և խաթարում էկոլոգիական նորմալ վիճակը Սևանում: 

Այս ամենը երբ գումարում ենք իրար, ստացվում է լուրջ խնդիր՝ կապված ջրիմուռների արագ բազմացման հետ: Տարիներ շարունակ այս խնդիրը բարձրաձայնվում է», - նշում է բնապահպանը՝ ընդգծելով, որ նույնիսկ այն գիտնականները, որ կանխատեսում էին Սևանա լճի էկոլոգիական վիճակի վատթարացում, չէին պատկերացնում, որ այդ գործողություններն այսքան արագ կլինեն, այսքան արագ կսկսենք կորցնել Սևանը: «Մեր կառավարությունը խնդիրը լուրջ չի դիտարկում: Պոպուլիստական ելույթներ են ունենում, մինչդեռ գործընթացների մեջ պետք է ներգրավել լուրջ գիտնականների: Պետք է բացառել ջրբացթողումները, մաքրել լճի հատակը, ինչն առաջնային խնդիր է:

Հատակի մաքրումն ուղիղ կապ ունի ջրիմուռների, ջրի որակի փոփոխության, լճի վատ վիճակի հետ: Երբ խոսում են լճի ափերի մաքրման մասին, պետք է ասել, որ սա ավելի հեշտ կազմակերպվող գործ է», - եզրափակում է մեր զրուցակիցը:

Հ. Գ. Մինչ բոլոր ժամանակների իշխանությունները Սևանի մասին շարունակում են անհանգստանալ կենացների մակարդակով, այսօր կանգնած ենք լրջագույն խնդրի՝ կապուտաչյա գեղեցկուհուն կորցնելու վտանգի առջև: Հուսանք՝ մի քանի տարի հետո մեր երեխաները դասագրքերում չեն կարդա, որ մի ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում Սևան անվանումով քաղցրահամ ջրով լիճ ենք ունեցել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank