Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


«Հու­սով եմ՝ այս ամե­նը չի հան­գեց­նե­լու դա­տա­կան իշ­խա­նու­թյան իրա­կան ուզուր­պա­ցի­ա­յին»

INTERVIEW

Դատաիրավական համակարգի շուրջ ավելի վաղ ձևավորված իրավիճակը այլ երանգներ է ստանում: Անցումային արդարադատությունից, դատարանների մուտքերը արգելափակելուց ու վեթթինգի վերաբերյալ խոսակցություններից հետո այսօր ուշադրության կենտրոնում է Սահմանադրական դատարանը: Գրվում է նամակ, հայտարարվում է սահմանադրական ճգնաժամի մասին, որին հաջորդում են նաև հակադիր արձագանքները: Խոսելով դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված ընդհանուր իրավիճակից՝ «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ զրույցում նախ անդրադարձանք ՍԴ-ի ճգնաժամի վերաբերյալ հիմնավորումներին:

«Սահմանադրական ճգնաժամի մասին խոսք անգամ չի կարող լինել: Մենք գործ ունենք շատ պարզ, լիովին հասկանալի, բայց բացարձակ անընդունելի գործընթացի հետ. մեր քաղաքական իշխանությունը ցանկանում է վերահսկողություն հաստատել դատական իշխանության նկատմամբ և այդ ճանապարհին հատում է Սահմանադրությամբ սահմանված կարմիր գծերը:

Լինելով իշխող քաղաքական ուժի ոչ միայն կողմնակիցը, այլև ակտիվ գաղափարախոսը՝ Վահե Գրիգորյանը պատրանքային ճգնաժամի մասին իր հայտարարությունը միայն մեկ նպատակով է արել: Նվազագույնը Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը խարխլելն է, որը որևէ մեկը կասկածի տակ չէր դնում մինչև 2019թ. հունիսի 20-ը, իսկ առավելագույնը՝ այնպես անել, որ ՍԴ գործող լեգիտիմ նախագահը և ՍԴ կազմի մնացյալ մասը որևէ կերպ դադարեցնեն իրենց լիազորությունները, որ իշխող քաղաքական ուժը հնարավորություն ունենա ՍԴ-ն համալրել իր գաղափարակիցներով, իր մոտեցումները կիսող այնպիսի մարդկանցով, որոնք չեն քննադատում իշխող քաղաքական ուժի ակնհայտ հակաիրավական, երբեմն նաև հակասահմանադրական գործողությունները:

Նշվածի վառ օրինակը, իհարկե, դատարանների արգելափակումն էր: ՍԴ ճգնաժամի մասին խոսակցություններն իրավական տեսանկյունից սնանկ են: Դրանք իրենցից բացառապես քաղաքական նպատակ հետապնդող գործընթացներ են ներկայացնում»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Ռ. Մելիքյանը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ իրավաբանական հանրության շատ ներկայացուցիչներ չլռեցին ՍԴ-ի հետ կապված քաղաքական զարգացումների լույսի ներքո. «Նրանք շատ հստակ դիրքորոշումներ արտահայտեցին, ինչը ողջունելի է, իսկ իշխանության շատ ներկայացուցիչների կողմից անձնավորելու առկա մոտեցումը, մեծ հաշվով, հաջողության չհասավ: Այստեղ անձերի խնդիր չէ, ինստիտուտների խնդիր է: Երրորդ հանրապետության պատմության ընթացքում մեր պետությունը հաջողել է ձևավորել որոշակի ինստիտուտներ:

Թե դրանք որքանո՞վ են թույլ կամ ուժեղ, որքանո՞վ են կայացած կամ չկայացած, այլ հարց է, բայց դրանցից յուրաքանչյուրը հաստատունության, կայացվածության աստիճան ունի: Ես հույս ունեմ, որ այս ամենը չի հանգեցնելու դատական իշխանության իրական ուզուրպացիային: Հույս ունեմ, որ թե՛ իրավաբանական հանրությունը, թե՛ լայն առումով հանրության ողջամիտ հատվածը դա ուղղակի թույլ չեն տա: Մենք սա ժամանակին որակել ենք մասնավորապես Սահմանադրական դատարանի իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:

Մենք իսկապես հուսով ենք, որ այս նախապատրաստական գործողությունները չեն վերածվի փորձի ու արդեն ավարտված արարք չեն դառնա»:

Խոսելով դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված ընդհանուր իրավիճակից և այդ համակարգի վերաբերյալ իշխանության հնարավոր նպատակներից՝ մեր զրուցակիցը ընդգծեց. «Գուցե ժամանակին իշխանություններն ունեցել են դատական համակարգը, դատական իշխանությունը բարեփոխելու բարի նպատակներ՝ այն ավելի արդյունավետ և վստահելի դարձնելու առումով, բայց չեմ կարծում, որ այսօր գերակայում է այդ մոտիվացիան: Եթե անգամ կան նման մտադրություններ, ապա երրորդական են: Առաջնայինը դատական իշխանությանը ենթարկեցնելն է»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ճգնաժամը չսկսվեց դատարանների մուտքերի արգելափակումից: Ռ. Մելիքյանի խոսքով, դատարանների մուտքերը փակելն ընդամենը իշխող քաղաքական ուժի արձագանքն էր իրեն ոչ հաճո որոշմանը, որը կայացվել էր առաջին ատյանի դատարանի կողմից՝ կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա հիշեցրեց, որ տվյալ դատավարությունը հրապարակային էր, որին իրավաբանական հանրությունը հնարավորություն ուներ հետևել:

«Իրավաբանական հանրությունը դատարանի գործողությունները, մեծ հաշվով, որակում էր որպես իրավաչափ և տրամաբանական:Այստեղ խնդիրը քաղաքական էր, որովհետև շատ են մարդիկ, որոնց չի հետաքրքրում իրավունքը: Նրանց հետաքրքրում է միայն կոնկրետ անձանց ճաղերի հետևում հայտնվելը: Մեծ հաշվով, նպատակը դա է և ոչ թե իրավական գործընթացը: Եվ, ըստ այդմ, դատարանների մուտքերի արգելափակման հակասահմանադրական գործընթացը հետևանք էր, այլ ոչ թե պատճառ»,ընդգծեց Ռ. Մելիքյանը:

Ինչ վերաբերում է այս ընթացքում հնչեցրած տերմիններին՝ կապված վեթթինգի, ինչպես նաև անցումային արդարադատության հետ, վերլուծելով փաստերը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Եղավ Ռ. Քոչարյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի 2018թ. օգոստոսի որոշումը, և մի քանի օր հետո հայտարարություն եղավ անցումային արդարադատության մասին: 

Հետո այդ որոշումը բեկանվեց, և անցումային արդարադատության մասին խոսակցությունները սառեցին: 2019թ. մայիսին առաջին ատյանի դատարանի որոշումը եղավ՝ կապված Ռ. Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ, որին անմիջապես հետևեց վեթթինգի մասին հայտարարությունը: Հետո որոշումը բեկանվեց, իսկ վեթթինգի մասին խոսակցությունները, կարծես թե, դադարեցին: Իշխող քաղաքական ուժն էլ հայտարարեց, որ, կարծես, առանձին օրենք ընդունելու անհրաժեշտություն այլևս չեն տեսնում, և վեթթինգի իրականացումը գուցե թողնվի գործող մարմիններին, օրինակ, ԲԴԽ-ին, թեպետ սահմանադրական տեսանկյունից անհասկանալի է, թե այդ ո՞ր մարմնի լիազորության մեջ է տեղավորվում վեթթինգ կոչվածը:

Բոլոր փաստերը այլ տրամաբանական բացատրություն չեն թողնում, քան այն, որ այդ ինստիտուտները շատ կոնկրետ քաղաքական նպատակ են հետապնդում: Նպատակն այն է, որ դատական համակարգը զրկվի իր անկախությունից և ամբողջությամբ ենթարկեցվի իշխող քաղաքական ուժին»:

Ռուբեն Մելիքյանը ընդգծեց, որ վեթթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ խոսակցությունները Հայաստանի համար իրենց բացասական ազդեցությունը կարող են ունենալ նաև արտաքին իմաստով: Մեր զրուցակիցը նշեց հատկապես ներդրում անելու ցանկություն ունեցողների մասին, որոնք տվյալ պարագայում չեն նախընտրի Հայաստանը. «Լավ կլիներ, որ իշխող քաղաքական ուժը ներկայացնող մարդիկ մի պահ դուրս գան քաղաքական տրամաբանությունից ու փորձեն մի քիչ պետական շահ հետապնդել և տեսնել իրենց գործողությունների երկարաժամկետ վտանգները:

Դատական անկախությունից ոչինչ չհասկացող մարդկանց համար դատական իշխանությունը անկախ է, երբ իրենց համար հաճելի որոշումներ է կայացնում: Բայց չէ՞ որ այդպես չէ: Անկախությունը նշանակում է նաև այն, որ պետք է հարգես քո մոտեցումներին, քո շահերին չհամատասխանող որոշումները: Կարելի է արձանագրել, որ այս թեստը իշխող ուժը չանցավ, ինչը շատ ցավալի է ոչ միայն իշխող քաղաքական ուժի, այլև ողջ պետության համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients