Ստորջրյա սարքում հրդեհի հետեւանքով զոհվածների թվում 7 կապիտան կա
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ստորջրյա սարքում հրդեհի հետեւանքով զոհվածների թվում 1-ին ռանգի 7 կապիտան կա, Ռուսաստանի 2 Հերոս, հաղորդում է «ՌԲԿ»-ը:
Շոյգուն Պուտինին տեղեկացրել է արտակարգ դեպքի մասին:
«Ձեր նախնական զեկույցների համաձայն՝ 14 զոհերից 7-ը 1-ին ռանգի կապիտաններ են, երկուսը՝ Ռուսաստանի Հերոս: Դա մեծ կորուստ է»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ անձնակազմի անդամները բարձր պրոֆեսիոնալեր էին:
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ Շոյգուին կարգադրել նրանց օգնություն ցուցաբերել:
Պուտինը նաեւ կարգարդել է անձամբ այցելել Սեւերոմորսկ եւ ծանոթանալ զեկույցների հետ:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է ստորջրյա սարքում հրդեհի հետեւանքով 14 զոհի մասին: Քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



