Որքա՞ն են ավելացել Գերմանիայում ՀՀ դեսպանի դրամական միջոցները, և ի՞նչ է նա ձեռք բերել
SOCIETYԳերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Ա. Սմբատյանը 2018 թվականին 43 649 եվրո արժողության «MERCEDES-BENZ C 200» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Բացի այդ, Ա. Սմբատյանը նշված հարկային տարում 18 000 եվրոյով վաճառել է նույն մակնիշի մեկ այլ ավտոմեքենան:
Դեսպանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 21 000 ԱՄՆ դոլար և 104 500 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում Ա. Սմբատյանի դրամական միջոցներն ավելացել են՝ համապատասխանաբար կազմելով 22 050 ԱՄՆ դոլար և 115 000 եվրո:
Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտը 2018թ. հարկային տարում գոյացել է միայն աշխատավարձից՝ կազմելով 41 040 եվրո: Աշոտ Սմբատյանը Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2015թ. մայիսից:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



