Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


2020 թվա­կա­նին Լու­սին ար­բա­նյակ ուղար­կե­լու հայ­տա­րա­րու­թյունն ավե­լի տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, քան աղե­տի գո­տում անօ­թև­ան­նե­րի խնդի­րը հիմ­նո­վին լու­ծե­լը

SOCIETY

«Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է 2021 թվականը դիմավորել առանց «աղետի գոտու շահառու» հասկացության», հուլիսի 1-ին, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, հայտարարեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Կառավարության որոշման համաձայն՝ 2008-2020 թվականներին պետք էր 5396 ընտանիքի տեղավորել բնակարաններում:

2008-2017 թվականներին բնակարանով է ապահովվել 4839 ընտանիք, պետբյուջեից դրա համար ծախսվել է մոտ 65 միլիարդ դրամ: 2018 թվականին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, և ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ, բնակարանով կապահովվի 60 ընտանիք: Որպեսզի մինչև 2020 թվականը մնացած 453 ընտանիքն ապահովվի բնակարանով, այդ տարի պետք է հատկացվի 3 միլիարդ դրամ: 2021 թվականին պետք է վերանա «աղետի գոտու շահառու» հասկացությունը»,- ասել էր Վերմիշյանը:

Այս հայտարարությանը հաջորդող մի քանի ժամերին լրատվամիջոցներում համանման վերնագրերով նյութեր հայտնվեցին, որ 2021 թվականին այլևս աղետի գոտի չենք ունենալու: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները ևս սկսեցին տարածել այս տեղեկատվությունը՝ «ավետելով» բարի լուրը: Չենք սխալվի, եթե ասենք, որ այս թվերը երկմտելու առիթ տվեցին շատերին. աղետի գոտում 457 ընտանի՞ք է սպասում բնակարանի իր հերթին և տնակային պայմաններից ազատվելուն:

Վերմիշյանի հայտարարությանն արձագանքեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ սոցիալական ցանցի իր էջում գրելով. «Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքերը՝ 2020 թվականին 3 մլրդ դրամով աղետի գոտու անօթևանության խնդրի մեկընդմիշտ լուծման մասին, վերաբերում է հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ շահառու ճանաչված խմբին միայն, մոտ 450 ընտանիք։

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից միայն Գյումրի քաղաքում այս պահի դրությամբ քարտեզագրվել է մոտ 2450 ժամանակավոր բնակեցված կացարան, որտեղ բնակվողների հարցի հետ պարոն Վերմիշյանի հայտարարության այդ մասն առնչություն չունի, սակայն որոշ լրատվամիջոցների կողմից թյուրիմացաբար ներկայացվում է որպես անօթևանության խնդրի ամբողջական լուծում», գրել էր Պետրոսյանը:

«Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ տարակուսանք է առաջացնում թե՛ Վերմիշյանի այդ հայտարարությունը, թե ՛ ՔՊ-ի կողմից այդ լուրի ակնթարթային տարածումը, թե՛ որոշ լրատվամիջոցների վերնագրերը, որ «2021 թվականին Շիրակի մարզում որևէ անօթևան չի լինելու»: «Եթե հայտարարվեր, որ 2020 թվականին արբանյակ ենք ուղարկելու Լուսին, տրամաբանական կհամարեի, բայց 2021 թվականին անօթևանների խնդիրը հիմնովին լուծելն անիրական է: Չեմ հասկանում՝ հասկացողությա՞ն հետ խնդիրներ կան, թե՞ դիտավորյալ ակցիա է: Եթե դիտավորյալ է, ի՞նչ է դա տալու», - ասում է Թումասյանը:

Նա խոսում է այս հայտարարության վտանգների մասին: «Երեկ մեր բազմաթիվ գործընկերներից, որոնք արտերկրում են բնակվում, նամակներ եմ ստացել: Հովանավորները, որոնք ներդրումներ են անում անօթևանության ոլորտում, ուղարկում են ինձ այս հայտարարությունը: Նրանք մարդիկ են, որոնց օգնությամբ մի քանի ընտանիք շուտով բնակարանամուտ է նշելու: Հետո զանգում են շահառուները՝ իրենց խնդիրներով: Մի քանի օրից «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղային մարաթոն է հայտարարել Ամերիկայում՝ Գյումրիում երկու շենք վերականգնելու համար: Այս հայտարարություններն ազդելու են նվիրատուների վրա: Կասեն՝ ձեր իշխանությունները պատրաստվում են մոտ ժամանակները լուծել այդ խնդիրը: Եթե փիառի խնդիր կար, ապա շատ վնասակար և անհաջող փիառ էր, ոչինչ չտվող, հատկապես՝ իշխանություններին»,նշում է մեր զրուցակիցը:

Նա պարզաբանում է, թե ինչի մասին է Վերմիշյանի հայտարարությունը: «Իշխանությունների հաշվումներով՝ ամբողջ աղետի գոտում մոտ 8000 ժամանակավոր կացարան կա, չհաշված վթարային շենքերը, նախկին գործարանային հանրակացարանը և այլն (հունիսի 14-ին Վահագն Վերմիշյանը վարչապետին զեկուցել է, որ կատարված աշխատանքների արդյունքում աղետի գոտու տարածքում հաշվառվել է 6 հազար 536 տնակ, որոնք օգտագործվում են որպես բնակարան: Դրանցից 3500-ը գտնվում է Շիրակի մարզում, 2845-ը՝ Լոռիում, 51-՝ը Արագածոտնում- խմբ.): Եթե 3 միլիարդով հնարավոր լիներ ամբողջ աղետի գոտու բնակարանային խնդիրը լուծել, ապա մեր կազմակերպությունն էլ դա կաներ: 

Իրականում՝ 2012 թվականին 453 ընտանիք ճանաչվել էր շահառու, նրանց բնակարանով ապահովելու համար պետությունն ամեն տարի մաս-մաս գումար էր փոխանցում, հիմա որոշվել է այդ գումարը միանգամից փոխանցել, որ այս շահառուների բնակարանային խնդիրը վերջնական լուծվի: Խոսքը հիմնականում Լոռու մարզի գյուղական համայնքների բնակիչների մասին է: Սա իշխանությունների՝ աղետի գոտու վերականգնման նոր հայեցակարգի, ռազմավարության հետ որևէ աղերս չունի», - ասում է Թումասյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը նախաձեռնել էր աղետի գոտում առկա ժամանակավոր կացարանների, անօթևան ընտանիքների նոր հաշվառում, որով պետք է պարզ դառնար՝ երկրաշարժից 31 տարի անց ի՞նչ պատկեր ունենք: Թումասյանից հետաքրքրվում ենք նաև այս հաշվառումից: «Սահմանված ժամկետում հանձնաժողովն իր աշխատանքը կատարել է: Առաջարկությունների փաթեթն ու ամբողջ տեղեկատվությունն ուղարկվել է կառավարություն: Մեր կազմակերպության առաջարկությունների փաթեթը ևս այնտեղ տեղ է գտել:

Պետք է սպասել, որպեսզի խնդիրը լուծելու համար կառավարությունը հասկանա իր հնարավորությունները, առաջիկայում ծրագիր և դրանից բխող որոշումներ ընդունի», - եզրափակում է Վահան Թումասյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League