Ոստիկանները հայտնաբերել են կնոջ պայուսակից փող հափշտակած անձին. Դեպքը եղել է եկեղեցու տարածքում
SOCIETYՀունիսի 30-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Սեւանի բաժին դիմած կինը հայտնել է, որ հունիսի 29-ի ժամը 15.00-ից հունիսի 30-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում պայուսակից փող են գողացել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեւանի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ պարզել են, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Հրազդան քաղաքում հաշվառված 40-ամյա տղամարդը:
Նա բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել բացատրություն, որ կնոջ պայուսակից փողը գողացել է հունիսի 29-ին, Ծաղկունք գյուղի եկեղեցու տարածքից:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



