«Թոզ ու դուման». ճանապարհային աշխատանքները Երեւանում՝ նյարդերի քայքայման աղբյուր
SOCIETY
Ամռան գալով Երեւանում ակտիվացել են ճանապարհային աշխատանքները։
Ինչպես քանիցս գրել է NEWS.am-ը, ցավով պետք է փաստել, որ չնայած իշխանությունը երկրում փոխվել է, փոխվել է նաեւ քաղաքապետը, բայց վատ ավանդույթները շարունակվում են եւ բարգավաճում։
Անհասկանալի պատճառով նորոգող կազմակերպությունը նախընտրում է աշխատանքները վարել կեսօրից հետո։ Այսինքն՝ առաոտյան հովին աշխատողները չեն երեւում։ Իսկ երեկոյան «պիկ» ժամերին մոտ աշխատանքը եռում է։ Որպես հետեւանք՝ կիլոմետրանոց խցանումներ, ուժասպառ վարորդներ, հյուծված ուղեւորներ։
Անխելամտության ռեկորդ սահմանեցին այսօրվա գործողությունները։ Ի թիվս այլոց՝ գումարվեցին հենց նույն տեղում՝ ճանապարհին եփվող ասֆալտի բույրերը։ Բազմաժամյա խցանման մեջ մնացած մարդիկ ստիպված էին նստած մնալ շիկացած ավտոմեքենաներում՝ շնչելով ասֆալտի բույրը։ Ինչպես եւ Արշակունյաց պողոտայի տների բնակիչները։



