Կարաչիում անոմալ շոգը 120-ից ավելի մարդու կյանք է խլել
SOCIETYՊակիստանի Կարաչի քաղաքում եւ նրա արվարձաններում անոմալ շոգը առնվազն 122 մարդու կյանք է խլել: Այդ մասին հաղորդել է BBC-ն՝ հղում անելով Սինդի նահանգի իշխանություններին:
Հունիսի 20-ից քաղաքում շոգից մահացել է 114 մարդ, Agence France-Presse-ին հայտնել է նահանգի առողջապահության դեպարտամենտի մամուլի քարտուղար Սայեդ Մանգնեջոն: Եվս ութ մարդ մահացել է Սինդի նահանգի երեք այլ շրջաններում:
Իշխանությունները հայտարարում են, որ նահանգի բոլոր հիվանդանոցներն աշխատում են արտակարգ իրավիճակի ռեժիմով, բժիշկներին արգելված է օգտվել հանգստյան օրերից եւ արձակուրդից:
Կարաչիում օդի ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 45 աստիճանի: Վերջին անգամ տարվա այս շրջանում Կարաչիում նման շոգ եղանակ է գրանցվել 36 տարի առաջ՝ 1979 թվականի հունիսին, երբ ջերմաչափի սյունը հասել է 47 աստիճանի նշագծին:



