«Հաջորդ անգամ անունս չմոռանաս». Սասուն Միքայելյանը «նկատողություն» արեց Պնախարարի խորհրդականին
POLITICS«Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ հունիսի 29-ին, Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկող պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը միջոցառման մասնակիցներին ներկայացնելիս մոռացել է նշել Սասուն Միքայելյանի անունը:
Միքայելյանը «նկատողություն» արեց Վարդան Ավետիսյանին, հիշեցնելով, որ ինքը եւ ԱԺ պատգամավոր է, եւ ԵԿՄ նախագահ. «Ես ԵԿՄ նախագահ եմ ու Ազգային ժողովի պատգամավոր, էլ հաջորդ անգամ անունս չմոռանաս»:
Վարդան Ավետիսյանը հրապարակավ ներողություն խնդրեց. «Ես նորողություն եմ խնդրում, որովհետեւ ԵԿՄ նախագահի, ԱԺ պատգամավոր պարոն Սասուն Միքայելյանի անունը մոռացա, չէի ասել»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



