Փրկարարները տապալված ծառեր են հեռացրել ճանապարհներից
SOCIETYԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 19:37-ին տեղեկություն է ստացվել, որ Մ4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին ծառ է ընկել և ճանապարհը դարձրել միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը:
Նույն օրը՝ ժամը 17։53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությանը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհից հեռացրել են ծառը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



