Գողության մեջ կասկածվող երեք երիտասարդներին հետապնդել են. մեկին հաջողվել է բռնել
SOCIETYՀունիսի 25-ին, ժամը 21.20-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Մոսկովյան փողոցում կայանված «Նիսանի» ապակին կոտրել ու սրահից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են գումար, անձը հաստատող փաստաթղթեր, բանկային եւ կուտակային քարտեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բայց մինչ ահազանգն արդեն իսկ ոստիկանները գործողություններ էին ծավալվել: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները ժամը 21-ին Մոսկովյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի երեք երիտասարդի, որոնցից մեկին հետապնդել ու բերման են ենթարկել բաժանմունք: Չուխաջյան փողոցի 27-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



