Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կյան­քը կարճ է, պար­զա­պես վա­յե­լեք.

ANALYSIS

Երբ 18 տարեկան աղջիկը, ով կարծես պիտի վայելեր իր երիտասարդությունը, կյանքը, մտածեր իր ուսման ու ապագայի մասին, սիրեր ու սիրվեր, իր իսկ կողմից հրապարակված (իսկ հետո պարզվեց, որ ուղղակի սարքած, ինչն ավելի վատ է ու ստոր քայլ է) նամակագրության մեջ ի ցույց է դնում ներքին ատելության ու սանձարձակության ողջ պաշարը, հասկանում ես, որ ոմանք կարողացել են զգալիորեն հասնել իրենց ուզածին: Հասել են հասարակության ծայրահեղ բևեռացման, ծայրահեղ ատելության, ծայրահեղ անհանդուրժողականության:

Այլ բան հնարավոր չէ սպասել այնպիսի հանգամանքներում, երբ տարիներ շարունակ տոտալ վարկաբեկել ենք ամեն ինչ ու ամենքին՝ մտավորականից մինչև պաշտոնյա, երբ իշխանափոխության հասնելու տենդի մեջ հայտնի գործիչների անուններով սև ժապավեններ էին կախում փողոցներում, երբ հրապարակում էին պատգամավորների տների հասցեներն ու հեռախոսահամարները, թե՝ զանգեք, գնացեք ու հայհոյեք, «թքեքմրեք», երբ սեփական երկրում «սևերի» ու «սպիտակների» պատերազմ են սանձազերծում, երբ գլխավոր թրենդը ասֆալտին փռելն ու պատերին ծեփելն է, երբ լեքսիկոնի գլխավոր բաղադրիչը մուննաթն ու մատ թափ տալն է, երբ իշխանության քիմքին անհաճո դատական որոշման արդյունքում դատարանների դռներ ես փակել տալիս, երբ մեկը կարող է ինքն իրեն արդեն Հռոմի պապ էլ հռչակել, երբ փափագում ես, որ սեփական երկրում մարդիկ «բոմժ» դառնան:

Արդյունքում հիստերիայի, ծայրահեղության, հիվանդագին չարության նոպաների շքերթ է ամեն քայլափոխի, երբ որևէ մեկի ծնողի մահվան լուրի տակ տարոս ենք մաղթում մնացյալին, երբ փափագում ենք որևէ մեկի մահը, երբ արդարացնում ենք բռնությունը, երբ կանայք հայհոյում են ռուս կառապանից ավելի թունդ, երբ ձեռք են բարձրացնում ընտանիքի վրա, երբ մեր իսկ երեխաներին ենք ներքաշում զազրելի թոհուբոհի մեջ, երբ...

Ակամա՞ ստացվեց այս ամենը, թե՞ հատուկ դիտավորությամբ: Չգիտեմ, վստահ չեմ: Բայց այն եռանդը, որ առանձին ուժեր ներդնում են նման վիճակ ունենալու գործում, տխուր մտահանգման առիթ է տալիս, թե՝ ավելի շատ երկրորդը: Ու թե ուշքի չեկանք, մի կարճ ժամանակ անց այս ամենն այլևս անդառնալի է լինելու: Բայց պատմությունն է վկայում, որ չարությունն ու նենգությունը, ատելությունն ու անհանդուրժողականությունը պարզապես կարիճ են: Իսկ թե ինչ է լինում կարիճի հետ ի վերջո, հայտնի է բոլորին...

Եվ ուզում ես բոլորին ասել՝ սիրելինե՛ր, հարկ չկա լինել այդքան լևոնապաշտ ու լևոնատյաց, ռոբերտապաշտ ու ռոբերտատյաց, սերժապաշտ ու սերժատյաց, նիկոլապաշտ ու նիկոլատյաց: Համակրանքներ ու հակակրանքներ կարող են ունենալ բոլորը, սակայն երբեք մի հասցրեք այդ ամենը ծայրահեղության, պաշտամունքի ու ատելության: Ի վերջո, ամեն ոք իր գործով պիտի զբաղվի, չի կարող առողջ հասարակության մեջ մեծամասնությունը (եթե ոչ բոլորը) զբաղվի քաղաքականությամբ, բոլորը լինեն քաղաքական գործիչ, միևնույն ժամանակ՝ դատավոր ու դատախազ, միևնույն ժամանակ՝ քաղաքագետ ու տնտեսագետ, միևնույն ժամանակ՝ հայհոյանքի մրցույթի մասնակից, ուր բոլորն առաջին տեղում են, իսկ մնացյալ 3 միլիոն տեղերը դատարկ են...

Կյանքը չափազանց կարճ է թույնի ու թշնամանքի մեջ ապրելու համար:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System