Թեղուտյան սինդրոմ. ինչո՞ւ են մարդկանց հետ այդպես վարվում
POLITICSՕրերս Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Քարկոփ գյուղերի բնակիչները փակել էին Թեղուտից Շնող գնացող ճանապարհը՝ կամուրջի հատվածը։
«Փաստ» թերթի տեղական աղբյուրի փոխանցմամբ, նման քայլով մարդիկ աշխատատեղեր էին պահանջում, քանի որ Թեղուտ ՓԲԸ-ի փակվելուց հետո այնտեղ աշխատող 1400 աշխատակիցները մնացել էին անգործ: Մոտ երկու ամիս է արդեն, ինչ ՎՏԲ Հայաստան բանկի կողմից սկսված նախնական աշխատանքային գործընթացներին զուգահեռ՝ որոշակի չափով մարդիկ ընդունվեցին աշխատանքի, սակայն հիմնականում աշխատանքի են ընդունել ոչ տեղացիներին, ինչն էլ մարդկանց մոտ հասունացրել է դժգոհության մեծ ալիք:
Հետաքրքրականն այն է, որ նման կերպ վարվում են այն մարդկանց հետ, որոնցից գնել էին հանքի շահագործման ենթակա հանդամասերը՝ շուկայականից անհամեմատ ցածր գնով:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



