ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է ԵԽԽՎ-ում ՀՀ–ի քվեարկությանը
POLITICSՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արտյոմ Կոժինն անդրադարձել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունների վերականգնման հարցում Հայաստանի քվեարկությանը:
Մի շարք երկրներ դեմ են քվեարկել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնմանը` այդ թվում և Հայաստանը: Հետագայում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը խոստովանել է, որ շփոթել է կոճակները:
«Մենք պարզել ենք պատճառները. պատգամավորը պարզապես շփոթել է կոճակները քվեարկության ժամանակ», - Inforeactor.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կոժինն արտաքին քաղաքականության գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակության լիազորություններն ամբողջությամբ վերականգնվել են հունիսի 26-ին, որից հետո 7 երկիր հեռացել է ԵԽԽՎ նիստից:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



