Ուժեղացված ծառայություն Սյունիքում․ բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 65 քաղաքացի
SOCIETYՀունիսի 21-ին եւ 22-ին ոստիկանները Սյունիքի մարզում ուժեղացված ծառայություն են իրականցրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
150 ոստիկանից բաղկացած 37 կարգախմբեր են ձեւավորվել։ Տարբեր կասկածանքներով Ոստիկանության Կապանի, Գորիսի եւ Սիսիանի բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 65 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ եւ նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։
Ուժեղացված ծառայության ընթացքում Սյունիքի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության եւ անասնագողության մեկական դեպք, արձանագրվել է ճանապարհային կանոնների խախտման 85 դեպք։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



