Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Իշ­խա­նու­թյան մտադ­րու­թյուն­նե­րի ֆոր­մա­լա­ցու­մը մենք կտես­նենք փու­լա­յին տար­բե­րա­կով

ANALYSIS

ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկատվություն է հայտնվում այն մասին, որ «Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները՝ յուրաքանչյուր մարզում թողնելով ընդամենը մեկը։ ՔՊ-ից այս առթիվ մամուլին տալիս են իրարամերժ գնահատականներ, հերքումհաստատումներ, սակայն նույնիսկ դա չէ խնդիրը, այլ այն, թե կառավարող կուսակցությունն ինչ դերակատարություն ունի խորհրդարանական երկիր համարվող Հայաստանում։

ՔՊ վերջին համաժողովը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս։ «Իզմ»-երի բացառման կամ գաղափարախոսությունների մերժման քաղաքականությունը բացահայտում է գործող իշխանության էությունը։

«Իզմերը», որպես կանոն, մերժվում են երկու պարագայում։ Դա բացահայտում է որևէ իշխանության կամ կուսակցության պոպուլիստական բնույթը, երբ քաղաքականությունը կառուցվում է ոչ թե ծրագրերի, արժեքային համակարգի, այլ ամբոխահաճության հենքով։ Անցած մեկ տարում նման բազմաթիվ դրսևորումներ ենք տեսել, ի վերջո՝ չմոռանանք, որ Փաշինյանն անցած տարվա օգոստոսի 17-ի հանրահավաքում իշխանության կենտրոն է հռչակել «հայկական Ագորրան»։

Ժողովրդավարության մասին այս պրիմիտիվ պատկերացումները դարձան իրական քաղաքականություն՝ վերածվելով «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» հակադրության։ Գործող իշխանության լեգիտիմությունը կառուցվում է հենց այս հիմքերով ու պատահական չէ, որ «իզմ»-երի մերժումը պետք է դառնար քաղաքական դալտոնիզմի հետևանքը։

«Իզմ»-երի մերժման մյուս հետևանքը դառնում է ավտորիտար կառավարումը, երբ իշխանությունը ձևավորվում է ոչ թե ծրագրերի կամ արժեքների, այլ անձի, նրա քաղաքական քմահաճույքների, խարիզմայի, հեղինակության հենքով։

Հայաստանում ունենք իշխանության հենց այսպիսի կառուցվածք, որի առանցքը մեկ մարդն է, ու այս պարագայում կուսակցության կամ քաղաքական թիմի դերակատարությունն իրապես զրոյացվում է։

Այս համատեքստում խիստ օրինաչափ է, որ պարբերաբար խոսակցություններ են շրջանառվում խորհրդարանական համակարգից նախագահականին անցում կատարելու մտադրության մասին։

Ավելորդ չէ նշել, որ ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը հրապարակավ չի հերքել (ընդ որում՝ ոչ մեկ անգամ), որ իր նախընտրած մոդելը նախագահական համակարգն է։ Դատելով այն հանգամանքից՝ ինչ ջանասիրությամբ են իշխանությունները փորձում ՍԴ նախագահի աթոռին նստեցնել Վահե Գրիգորյանին, ենթադրվում է, որ սահմանադրական նոր փոփոխությունների հարցը Փաշինյանի թիմի օրակարգում է։ Ի վերջո, եթե Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ նախագահ, ապա, մեծ հավանականությամբ, կփորձի վերանայել այն Սահմանադրությունը, որը «բռնաբարության» հետևանք է համարում։

Իհարկե, իշխանության մտադրությունները միանգամից իրականություն չեն դառնա, ու դրանց ֆորմալացումը մենք կտեսնենք փուլային տարբերակով։ Ի դեպ, առաջին փուլում մենք արդեն տեսնում ենք, որ ինստիտուցիոնալ հարթության վրա Նիկոլ Փաշինյանը պահպանեց անձնիշխանության կամ սուպերվարչապետության մոդելը։ 

Հարցն այն չէ, որ այն «կարված» էր Սերժ Սարգսյանի հագով, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակով, բազմիցս քննադատել է վարչապետին մեծ լիազորություններով օժտելու նախաձեռնությունները։ Ավելին՝ նախկինում եղած վարչապետական լիազորությունները նույնիսկ ավելացվեցին, հիմա Նիկոլ Փաշինյանի անմիջական վերահսկողության տակ են նաև Սփյուռքի հարցերը։

Երբ Նիկոլ Փաշինյանը կստեղծի մի համակարգ, որը տոտալ վերահսկողություն կսահմանի իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ ու վարկանիշային անկումն էլ ավելորդ կդարձնի ֆորմալիստական ժողովրդավարությունը, այն ժամանակ կակտուալացվեն նաև նախագահական կառավարմանն անցնելու մասին քննարկումները։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի համար ավելի հեշտ է հաղթել կամ շոշափելի արդյունքներ գրանցել նախագահական ընտրություններում, որտեղ գլխավոր դերակատարություն վերապահված է անձին, քան խորհրդարանական ընտրություններում, որտեղ պահանջվում են ուժեղ կուսակցություններ։ Թերևս նաև այս պատճառով՝ ՔՊ-ն կուսակցական կառույցների ու գրասենյակների անհրաժեշտություն չունի։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’