Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


Անլր­ջու­թյուն և պե­տա­կան մտա­ծե­լա­կեր­պի բա­ցա­կա­յու­թյուն, կամ՝ «հե­ռա­խոսս էին գո­ղա­ցել» տրա­մա­բա­նու­թյան մեջ

POLITICS

Ավելի քան մեկ տարի ներքաղաքական թոհ ու բոհի մեջ ենք, սևեռված ենք ներքին խնդիրների վրա, մինչդեռ արտաքին քաղաքականության ոլորտը բարձիթողի վիճակում է: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ում հետ զրուցել ենք Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության, ինչպես նաև ԵԽԽՎում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկության մասին, որին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չէր մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել:

«Այդ քվեարկությամբ կարող ենք արձանագրել հետևյալ փաստերը. անպատասխանատվություն, անլրջություն, անտրամաբանություն և պետական մտածելակերպի բացակայություն: Իսկ այդ ամենից հետո Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց պատճառաբանություններ, լուսանկարներ հրապարակեց, ինչն արդեն ծիծաղելի է: Պատվիրակության երկրորդ ներկայացուցիչը՝ Հովհաննես Իգիթյանը, ընդհանրապես արհամարհել է քվեարկությունը, իսկ ընդդիմության ներկայացուցիչները կողմ էին քվերակել:

Խնդիրը հետևյալն է. իշխանության ներկայացուցիչները կոնկրետ առաջնորդվում են իրենց անձնական և թիմային շահերով, այստեղ պետական շահի մասին խոսք լինել չի կարող: Այս ամենը կյանքի կոչելով՝ փորձում են թոզ փչել մարդկանց աչքերին, ցույց տալ, որ իրականում այդպես չի եղել, բայց, ինչպես ասում են ռուսները, «Москва слезам не верит»: Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչների կողմից մանկամիտ պատճառաբանություններ են հնչում, ինչպիսին, օրինակ, «միամիտ տեղը հեռախոսը գողանալու» դեպքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա այս ամենը «հեռախոսս էին գողացել» տրամաբանության մեջ է դիտարկում ու հռետորական հարց է տալիս. «Չեմ հասկանում՝ հիմա արտաքին քաղաքականության առումով մենք ո՞ր ուղղությամբ ենք գնում: Կոնկրետ վերոնշյալ քվեարկությամբ մեզ ո՛չ Արևմուտքը, ո՛չ էլ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շնորհակալություն չեն ասելու:

Ռուսաստանի համար սա վիրավորանք է լինելու, իսկ Արևմուտքի համար այս քվեարկությունը ոչ մի արժեք չունի, որովհետև Արևմուտքը ոչ թե խոսքերին, այլ գործերին է հավատում: Բացի այդ, Արևմուտքն ինքն էր կողմ, որ Ռուսաստանն իր ձայնը վերականգնի ԵԽԽՎ-ում: Արևմտաեվրոպական երկրները մինչ քվեարկությունը բավականին մեծ լոբբիստական աշխատանք են տարել՝ հօգուտ Ռուսաստանի: Եվ այս առումով ինձ համար շատ զարմալի էր, որ Հայաստանի պատվիրակության երկու ներկայացուցիչներն իրենց քայլերով մեծ խնդիրներ են ստեղծում մեր պետության համար:

Այս ամենը ցուցիչն է նրա, որ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի իշխանությունները կա՛մ բացարձակ չեն վերահսկում արտաքին քաղաքականությունը, կա՛մ նման քայլերը միտումնավոր են արվում: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ նման գործելաոճով նրանք շատ երկար չեն կարող առաջնորդվել»:

Հետագա սխալներից խուսափելու միակ ճանապարհը, ըստ քաղաքագետի, ինքնախաբեության փոխարեն գործով զբաղվելն է: «Հետհեղափոխական շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականությունը գրեթե բարձիթողի վիճակում է:

Մեզ մոտ քիչ են անգամ հրապարակային գործողությունները՝ կապված արտաքին քաղաքականության հետ, ինչը չենք կարող ասել մասկի շոուների՝ «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու» և դատաիրավական ոլորտի շուրջ կատարվողի մասին: Արտաքին քաղաքականության ոլորտում մենք շատ մեծ խնդիրներ ենք կուտակել, որից օգտվում են մեր թշնամիներն ու հակառակորդները՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի: Վառ օրինակներից մեկը ֆրանսիական դատարանների կողմից ընդունված որոշումներն էին՝ կապված ֆրանսիական մի շարք քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև բարեկամության համաձայնագրերի չեղարկման հետ:

Ավելի քան մեկ տարի է՝ հասարակությունն ապրում է ներքին խնդիրներով: Անընդհատ կեղծ օրակարգեր են ստեղծում՝ «ասֆալտին փռել», «պատին ծեփել», «սա վատն է, նա վատն է» և այլն: Տպավորություն է, թե իշխանությունների մոտ ֆեյքային պատերազմներ են: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ժամանակ հատկացրեց ֆեյքերին ու Youtube-ում դիսլայքեր անողներին:

Հայաստանի Հանրապետությունում ներքին ու արտաքին այլ խնդիր չկա՞, որ պարոն Փաշինյանը մտածում է լայքեր և դիսլայքեր դնող անձանց մասին: Մենք ահռելի մեծ խնդիրներ ունենք, որոնք շատ արագ լուծումներ են պահանջում: Այդ խնդիրներին լուծում չտալը կամ դրանք բարձիթողի վիճակում թողնելն ավելի ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար՝ հատկապես արտաքին քաղաքական ոլորտի մասով»,-նկատեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է կազմակերպվածության խնդրին՝ Գ. Համբարյանը այն նաև անփութության և չհամաձայնեցվածության արդյունք է համարում. «Կարելի է, չէ՞, մինչև հրապարակային ելույթներն ու գրառումները, պարզաբանել, թե ինչպիսի՞ դիրքորոշում պետք է դրսևորեն այս կամ այն հարցի վերաբերյալ: Նորմալ չէ, երբ իշխանության վերին էշելոններում նույն հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունենալը փորձում են ներկայացնել որպես ներկուսակցական կամ ներթիմային ժողովրդավարություն:

Դա ավելի շատ անհամաձայնության, անտրամաբանական քայլերի արդյունք է, որը պատիվ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ էլ Հայաստանին, որովհետև նրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը»:

Տարածաշրջանում առկա իրավիճակն ու Հայաստանի արձագանքն այդ իրադարձություններին քաղաքագետը այդքան էլ բավարար չի համարում:

«Նախ՝ պետք է ընդգծել, որ ինչ-որ բան փոխելու առումով մենք շատ մեծ հնարավորություններ չունենք տարածաշրջանում: Շատ փոքր երկիր ենք՝ շատ փոքր հնարավորություններով: Բայց, միևնույն ժամանակ, որքան նկատում եմ, անգամ այդ փոքր հնարավորությունները չենք օգտագործում, և խնդիրը հենց դա է»,-ասաց նա՝ ակտիվ ու նախահարձակ չհամարելով նաև ԱԳ նախարարության գործողությունները:

«Ունենք պաշտպանողական դիրքերից հանդես եկող և շատ դեպքերում անտրամաբանական քայլեր անող ԱԳՆ, որի աշխատանքի գլխավոր ցուցիչներից մեկը հունիսի 24-ին Ստրասբուրգում տեղի ունեցած վերոնշյալ քվեարկությունն էր, որովհետև այդ ամենը պետք է կոորդինացներ հենց ԱԳՆն»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live