Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%
ECONOMICSՅունիբանկը վերանայել է «Ճկուն» ժամկետային ավանդի տոկոսադրույքները` դարձնելով այն էլ ավելի շահավետ ավանդատուների համար: ՀՀ դրամի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 9%, ԱՄՆ դոլարի դեպքում` 4.5%, իսկ եվրոյի դեպքում` 1% տարեկան: Ակցիան կգործի մինչև 10.07.19թ.:
«Ճկուն» ավանդի դեպքում կարելի է ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլ նաև օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել գումարը, փոխարկել արժույթն ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև կատարել մասնակի կամ ամբողջական հետ կանչում տոկոսների պահպանման հնարավորությամբ` ավանդային պայմանագրի գործողության 91-րդ օրվանից սկսած:
«Ճկուն» ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի 49 մասնաճյուղերից ցանկացածում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50 000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար/եվրո, ժամկետը` 365 օր:
Ավանդների ծավալների աճը Յունիբանկում պայմանավորված է բանկի նկատմամբ բնակչության վստահությամբ, ինչպես նաև ավանդների շահավետ և ճկուն պայմաններով: Այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 100 մլրդ դրամը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



