Դաժան դեպք Երեւանում. 62-ամյա տղամարդը բնակարանում ծեծելով սպանել է ավագ եղբորը
SOCIETYԵրեւան քաղաքի Հարավ-Արեւմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի: Այս մասին տեղեկացանք ոստիկանության լրատվության ծառայությունից:
Այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 12:20-ին Մալաթիայի բաժին տեղեկություն էր ստացվել, որ բնակարանում 65-ամյա տղամարդու դի կա: Արտաքին զննությամբ վնասվածքներ են հայտնաբերվել մարմնի տարբեր հատվածներում: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ տանը վիճաբանություն է տեղի ունեցել, եւ այդ ընթացքում 62-ամյա եղբայրը հարվածներ է հասցրել ավագ եղբորը, որը միջադեպից ժամեր անց մահացել է: Այդ տղամարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



