Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի «պլանտացիա»
SOCIETY
Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, քննվող քրեական գործի շրջանակներում, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Հովտամեջ գյուղի 32-ամյա մի բնակչի պատկանող վագոն-տնակում եւ կից կիսակառույց շինությունում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ շինության 4-րդ սենյակից հայտնաբերվել է կանեփի թփի նմանվող 46 բույս, իսկ 3-րդից՝ պլաստիկ տարայում լցված, մոտ 132 գրամ կշռով կանաչավուն, մանրացված, կանեփի սուր հոտ ունեցող զանգված, որի կողքին՝ եղել է մոտ 47 գրամ կշռով նույն զանգվածից:
Ըստ բնակչի հայտարարության՝ հայտնաբերվածը կանեփ է, որն ինքն է ցանել, աճեցրել, չորացրել, մանրացրել եւ պատրաստել թմրամիջոց՝ ծխելու եղանակով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



