Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


ՊՆ-ում ստեղծվեց ռազմարդյունաբերության պետական կոմիտե

BLOG

Մարինա Ներսեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի պահանջները, ՀՀ կառավարությունը երեկվա նիստում փոփոխություն և լրացումներ կատարեց իր 2008թ. որոշումներից մեկում և ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս` կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ռազմարդյունաբերական վարչությունը վերակազմավորեց նախարարության աշխատակազմից դուրս`առանձնացված ստորաբաժանում հանդիսացող ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի:

Հաստատվեցին պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը: Կոմիտեի նպատակներից են ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների մշակումը և իրականացումը, ռազմարդյունաբերական համալիրի /ՌԱՀ/ կազմակերպությունների, սպառազինության և ռազմական տեխնիկայի ու ռազմատեխնիկական ունեցվածքի զարգացման ծրագրերի իրականացումը, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պահանջմունքների բավարարումը:

Պետական կոմիտեի խնդիրներից են զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի ու դրանց առանձին հանգույցների և սարքավորումների վերականգնման ու արդիականացման աշխատանքների, ինչպես նաև նոր նմուշների մշակման և արտադրության կազմակերպումը, ՌԱՀ- ում ռազմական պատվերի կատարման որակի հսկման կառավարման համակարգի ներդրումը, ՌԱՀ- ի կազմակերպությունների միջոցով զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով ապահովումը, ռազմարդյունաբերական ոլորտում միջազգային համագործակցության ապահովումը և այլն:

Կոմիտեի կառավարումն իրականացնում է նախարարը, ղեկավարումը` կոմիտեի նախագահը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը` նախարարի ներկայացմամբ: Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, նախարարի հրամաններով, կոմիտեի կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և ՀՀ միջազգային պայմանագրերով: Կոմիտեի նախագահը հաշվետու է ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և նախարարին: Կոմիտեի նախագահը ղեկավարում է կոմիտեի գործունեությունը, պատասխանատու է կոմիտեին առաջադրված խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման, իրեն վերապահված ոլորտներում տիրող իրավիճակի և դրանց հեռանկարային զարգացման ապահովման համար:

Պետական կոմիտեն ունի աշխատակազմ, ռազմատեխնիկական, արտադրության և վերանորոգման կազմակերպման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման, զինվորական ներկայացուցչության, ռազմատեխնիկական համագործակցության, արտահանման և ներկրման կազմակերպման, ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության, ֆինանսատնտեսագիտական և օգտահանման բաժիններ:

Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում 2015թ. դեկտեմբերի 1-ից:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement