Ռոդրիգեսը եւ Մալկովիչը ֆիլմ են նկարահանել 100 տարի հետո ցուցադրելու համար
SOCIETYՌեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը եւ դերասան Ջոն Մալկովիչը ֆիլմ են նկարահանել, որը կարելի կլինի դիտել միայն 100 տարի անց՝ 2115 թվականի նոյեմբերի 18-ին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: Նրանք այն զետեղել են հատուկ պատիճում եւ կողպել Ֆրանսիայում Լյուդովիկոս 13-րդի տան պահոցում: Նախագիծը պատվիրել Է Louis XIII կոնյակի բրենդը:
Ժապավենի սյուժեի մանրամասները չեն բացահայտվում, բայց հայտնի Է, որ դրանում ցուցադրված են ապագայի տարբեր պատկերացումներ: Ֆիլմի ստեղծողները YouTube-ում հրապարակել են երեք թիզեր, որոնք պատկերում են նույն տեսարանը, բայց տարբեր դեկորացիաներում՝ քաղաքակրթության զարգացման հնարավոր տարբերակներին համապատասխան:
«Դա կարող Է լինել բարձրտեխնոլոգիական ապագա եւ համակարգիչների պաշտամունք, հետչեռնոբիլյան ապագա կամ վերադարձ բնությանը, կամ Էլ ռետրոապագա, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին այն գիտական ֆանտաստիկայում պատկերացրել են 1940-1950-ական թվականներին»,-ճշտել Է Մալկովիչը:
Ռոդրիգեսը միայն ասել Է, որ կինոնկարն աչքի Է ընկնում «հուզական լարվածությամբ»:
Ֆիլմի հետ միասին թողարկել են հազար մետաղական տոմս, որոնք աշխատանքը թույլ կտան տեսնել այն մարդկանց սերունդներին, ովքեր դրանք ձեռք են բերել:



