Բակո Սահակյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Թող Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես նպաստեն մայր Հայրենիքի եւ հարազատ ժողովրդի զորացման ու բարգավաճման, հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման, համազգային խնդիրների լուծման գործին:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր ընտանիքին»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



