Ռուբեն Թաթուլյանին Ռուսաստանից վտարելու մասին լուրերը կեղծ են
SOCIETYՆախորդ օրը մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրից վտարել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանին:
«Պուտինը երկրից վտարել է գործարար Ռուբեն Թաթուլյանին» վերտառությամբ հոդվածը չի համապատասխանում իրականությանը և բացահայտ ապատեղեկատվություն է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց Թաթուլյանը, ով հերքեց լուրն ու հորդորեց լրագրողներին չգայթակղվել սենսացիոն վերնագրեր օգտագործելու հնարավորությունից և ցուցաբերել մասնագիտական բարձր ունակություններ: Ռուբեն Թաթուլյանը նշեց նաև, որ շարունակում է զբաղվել գործարարությամբ և նոր բիզնես ծրագրերի իրականացմամբ:
Մեր տեղեկություններով` Թաթուլյանը հիմա գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքի «Ռից Կառլտոն» հյուրանոցում` երկու նախարարի ընկերակցությամբ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



