Խելոք գրե՛ք, գնացե՛ք
POLITICSԿառավարության կառուցվածքային փոփոխությունները նոր խնդիրների պատճառ են դարձել:
Մասնավորաբար, այսպես կոչված, սուպերնախարարները լայն լիազորություններ են ստացել՝ աշխատել առանց որևէ կաշկանդվածության՝ անցանկալիներից ազատվելու առումով: Վերջին մի քանի օրերին նախարարությունների՝ թերթին դիմած որոշ աշխատակիցներ փաստում են, որ «շեֆերի» կողմից ստեղծվում են այնպիսի արհեստական իրավիճակներ, որ վերոնշյալ «անցանկալիները» ստիպված լինեն ինքնակամ դիմում գրել:
Մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ նախարարներից մեկն անգամ պարզապես բացեիբաց ասել է. «Իզուր տեղն ինձ վատամարդ մի դարձրեք, խելոք գրե՛ք, գնացե՛ք, էլի»: Ի դեպ, մեր տեղեկություններով, զտման գործընթացը չի շրջանցում նաև այլ, ոչ «սուպեր» նախարարությունների աշխատակիցներին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



